ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ կատարված ավազակության դեպքը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ զենքի սպառնալիքով հափշտակություն կատարելու մասին հաղորդումը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց ստացվել է 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 22:16-ին: Հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. հունիսի 1-ին, գազի կաթսան վերանորոգելու նպատակով, Հնդկաստանի քաղաքացու բնակարան է այցելել մի տղամարդ: Որոշ ժամանակ անց՝ 2022թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, նույն անձն ընկերոջ հետ կրկին այցելել է նշված բնակարան, որտեղ զենքի գործադրման սպառնալիքով փակել են տանտիրոջ բերանը, գոտիով կապել ոտքերը և հափշտակել, նախնական տվյալներով, 85.000-ից 90.000 ԱՄՆ դոլար և 35.000 ՀՀ դրամ գումար ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով: Հնդկաստանի քաղաքացին ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են փորձաքննություններ, օրենքով սահմանված կարգով վերցվել և զննվել են դեպքի վայրի հարակից հատվածներում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Ձեռնարկված քննչական և դատավարական անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 2000թ. ծնված բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժետ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ավազակությանը մասնակից մյուս անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44