Այն, ինչ կրում է մարդը (հագուստ, զարդեղեն, հմայիլներ և այլ աքսեսուարներ), օժտված է որոշակի էներգետիկայով, որը միշտ չէ, որ դրական է լինում: Կան իրեր, որոնք մարդ չպետք է կրի ոչ մի դեպքում: Գոյություն ունեն բազում նախանշաններ և սնոտիապաշտություններ, որոնք բացատրում են տվյալ արգելքները:
Ինչու չի կարելի կրել մահացած մարդու իրերը
Հանգուցյալների իրերը մահվան էներգետիկա են ճառագում: Նրանք, ովքեր հավատում են անդրշիրիմյան աշխարհին, պնդում են, որ մարդու մահվանից հետո հոգու մասնիկը մնում է նրա անձնական իրերի վրա: Դա կարող է վատ հետք թողնել այն մարդու ճակատագրի վրա, ով կրում է այդպիսի իրեր: Կենդանի մարդուն կարող են անցնել հանգուցյալի հիվանդությունները, ճակատագիրը և նույնիսկ՝ սովորույթները:
Ինչու չի կարելի կրել օտար մարդու մատանիները
Համարվում է, որ մատանիները պահպանում են իրենց նախկին տիրոջ էներգետիկան: Մատանին զուտ անձնական իր է, որում պարփակված է դրա տիրոջ և ուժը, և թուլությունները: Չի կարելի նաև տալ սեփական մատանին ուրիշին, նույնիսկ փորձելու համար, հատկապես՝ ամուսնականը: Մարդը կարող է գողանալ Ձեր հաջողությունը, եթե նույնիսկ մատանին նրա մոտ մնացել է 1 րոպեից էլ քիչ:
Ինչու չի կարելի կրել ոսկի
Կարծիք կա, որ ոսկյա զարդեր կարելի է կրել ոչ բոլոր մարդկանց: Ընդհանրապես, այս մետաղը շատ բարդ է՝ ըստ իր էներգետիկայի: Ասում են, որ ստեղծագործող և ռոմանտիկ մարդկանց չարժե ոսկի կրել: Ոսկյա զարդերը մարդուն դարձնում են ավելի ինքնավստահ, ուժեղ և կամային, սակայն դրա փոխարեն՝ վերցնում են շատ ուժ:
Ինչու չի կարելի խաչ կրել
Հավատացյալ մարդկանց միջև չեն դադարում վեճերը խաչ կրելու հարցի վերաբերյալ: Ոմանք ասում են, որ խաչ կրելը գրանցված չէ Աստվածաշնչում, մյուսները պնդում են, որ խաչը հավատի և դժվար րոպեի պաշտպանության սիմվոլն է: Բայց և առաջինները, և երկրորդները պնդում են, որ խաչ կրել չի կարելի նրանց, ովքեր դրա մեջ ոչ մի միտք չեն դնում:
Ինչու չի կարելի կրել լինզաներ
Ի՞նչ վատ բան կա նրանում, որ մարդ լինզաներ է կրում: Ոչ մի վատ բան: Բայց, ինչպես վստահեցնում են էզոթերիկները, լինզաների հաճախ կրումը հանգեցնում է ինտուիցիայի մակարդակի իջեցման: Դուրս է գալիս, որ մարդ, ում տեսողությունը վատացել է, սկսում է ավելի խորը զգալ շրջապատող աշխարհը և այն ամենը, ինչ տեղի է ունենում: Կրելով լինզաներ՝ նա կորցնում է այդ ընդունակությունները:
17:39
16:26
16:04
15:48
15:33
14:46
14:31
14:13
14:11
14:02
13:46
13:35
13:19
13:03
13:03
11:22
10:27
10:02
16:48
16:32
11:55 19.06.25
13:19 20.06.25
13:29 19.06.25
11:21 19.06.25
13:14 19.06.25
13:35 20.06.25
14:02 20.06.25
10:26 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03