Գերմանիայի խորհրդարանի վերին պալատը հաստատել է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամը՝ երկրի զինված ուժերի հզորացման համար։ Ըստ AP-ի, այս որոշումը ճանապարհ է հարթում կառավարության կողմից գնումների մասսայական արշավի համար, որի մասին կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո։ Խորհրդարանի վերին պալատը, որը ներկայացնում է Գերմանիայի 16 հողերի կառավարություններին, հաստատել է ծրագիրը ստորին պալատի համաձայնությունից մեկ շաբաթ անց: Շոլցի իշխող կոալիցիան երկար բանակցություններ է վարել հիմնական ընդդիմադիր դաշինքի հետ՝ քվեարկությունից առաջ լայն աջակցություն ստանալու համար: Շոլցը հիմնադրամի ստեղծման մասին հայտարարել է փետրվարի 27-ին եւ նշել է, որ Գերմանիան պաշտպանության վրա կծախսի իր համախառն ներքին արդյունքի ավելի քան 2 տոկոսը։ Կառավարությունն ու ընդդիմությունը պայմանավորվել են, որ հատուկ հիմնադրամի օգնությամբ մի քանի տարվա ընթացքում պաշտպանական ծախսերը կհասնեն միջինը 2 տոկոսի նպատակին։ Գնումների ցուցակում հայտնված այլ ապրանքների թվում են 60 տրանսպորտային Boeing Chinook CH-47F ուղղաթիռներ: Գերմանիան նաեւ ցանկանում է գնել մինչեւ 35 Lockheed Martin F-35 կործանիչ՝ հնացած Tornado ինքնաթիռներին փոխարինելու համար։
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42