Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնյուին հանձնարարել է վերանայել 2019-ից մինչեւ 2025 թվականն ընկած ժամանակահատվածում սպառազինությունների արդիականացման ծրագիրն Ուկրաինայի հակամարտության ֆոնին: Այդ մասբին ֆրանսիայի ղեկավարը հայտնել է հունիսի 13-ին՝ հանդես գալով Փարիզում ցամաքային զորքերի ռազմական տեխնիկայի Eurosatory 2022 սալոնի բացմանը: «Ես զինված ուժերի նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավարներին հանձնարարեցի առաջիկա շաբաթների ընթացքում վերանայել բանակի հանդերձան մասին օրնեքը՝ հաշվի առնելով արդի աշխարհաքաղաքական համատեքստը»,- ասել է Մակրոնը: Նրա խոսքով՝ Ֆրանսիան թեւակոխել է «ռազմական էկոնոմիկայի շրջան, որին անհրաժեշտ կլինի հարմարվել երկարատեւ ժամանակ»: Դա անհրաժեշտ է դարձնում պաշտպանության համար Ֆրանսիայի ծախսերի վերանայումը, հավելել է Ֆրանսիաի ղեկավարը: Նա նաեւ նշել է, որ Եվրոպայի տարածքում տեղի է ունենում մեծ ինտենսիվության հակամարտություն: Այդ պայմաններում Եվրոպայի ռազմարդյունաբերական համալիրը պետք է ուժեղացվի, հավելել է Ֆրանսիայի նախագահը: Զինված ուժերի նախարարության տվյալներով՝ 2019-ից մինչեւ 2025 թվականը Ֆրանսիայի սպառազինությունների արդիականացման ծրագրի ֆինանսավորման համար պլանավորվել էր ուղղորդել 295 միլիարդ եվրո: Այս շաբաթ Ռումինիա կատարելիք այցի ընթացքում Մակրոնը կհանդիպի ֆրանսիացի զինծառայողների հետ, որոնք տեղաբաշխված են այնտեղ ուկրաինական հակմարտության սկսվելուրց հետո: Ֆրանսական զանգվածային լրատվամիջոցների տվյալներով Ռումինիայում տեղաբաշխված են շուրջ 500 ֆրանսիացի զինվորներ: Eurosatory-ն ցամաքային զորքերի սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի խոշորագույն ցուցահանդեսն է Եվրոպայում, որն անցկացվում է 1967 թվականից: Ներկայիս սալոնը տեղի է ունենում Փաիզում հունիսի 13-ից մինչեւ 17-ը: 81 հազարից ավելի քառակուսի մետ տարածությունում ներկայացված է ավելի քան 60 երկրների արտադրողների արտադրանքը: Ցուցադրանքին մասնակցում են սպառազինությունների բնագավառի 1,8 հազար մասնագետներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44