Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած ընկերության՝ «Եվրոասֆալտի» հաղթանակները պետական գնումների մրցույթներում շարունակվում են, գրում է Civilnet.am-ը: Երկու տարվա պատմություն ունեցող ասֆալտապատող ընկերությունն արդեն հաղթում է առավել խոշոր մրցույթներում, որոնց պայմանագրերի ընդհանուր գումարն ավելի քան 2,5 միլիարդ դրամ է։ Այսպես, «Եվրոասֆալտը» հաղթել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կազմակերպած ճանապարհների վերանորոգման աշխատանքների մրցույթներում։ Թեև դրանք հայտարարվել էին դեռ նախորդ տարի՝ 2021-ին, սակայն վերջնական համաձայնագրերը կնքվել են այս տարի՝ 2022-ին։ Պայմանագրերից մեկով ընկերությունն իրականացնում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է ավելի քան 1 մլրդ 45 մլն դրամ կամ շուրջ 2,3 մլն դոլար։ Գնման այս մրցույթին եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» հաղթել է ընդամենը 500 000 դրամ պակաս առաջարկ ներկայացնելով։ Այսինքն՝ վեց մասնակիցների շարքում «Եվրոասֆալտը» ընդամենը 0.05 տոկոսի գնիջեցմամբ է հաղթել։ Մեկ այլ պայմանագրով այս ընկերությունն իրականացնում է Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ավտոճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման աշխատանքներ։ Այս պայմանագրի արժեքն է շուրջ 1,7 մլրդ դրամ կամ ավելի քան 3,7 մլն դոլար։ Այս մրցույթին էլ եղել է վեց մասնակից։ «Եվրոասֆալտը» առաջ է անցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամուն պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ընկերությունից՝ ներկայացնելով կրկին ընդամենը 500 000 դրամով կամ 0,03 տոկոս պակաս գնային առաջարկով։ Հունիսի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել ու ծանոթացել է Մխչյան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության, Եղեգնավան-Այգավան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Այնտեղ էր նաև Կառլեն Սիմոնյանը։ Պետական գնման մրցույթին մասնակցելու համար «Եվրոասֆալտ» ընկերությունը՝ ի դեմս ընկերության տնօրեն Կառլեն Սիմոնյանի, ներկայացրել է իրական շահառուների մասին տեղեկատվություն, որում պնդում է, թե ընկերության բաժնետերերը երկու կին են՝ Սվետլաննա Կամոյի Պողոսյանը և Գրետա Սարգսի Թադևոսյանը, ինքն էլ գլխավոր տնօրենն է։
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01