«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործը ԱԱԾ-ում դոփում է տեղում, եւ նախաքննական մարմինը, ըստ էության, շահագրգռվածություն չունի այս գործը առաջ տանելու եւ առանձնատան վաճառքի առեղծվածը բացահայտելու: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ հետաքրքրվելով, թե հարուցված քրեական գործի շրջանակներում արդյոք առանձնատան գնորդ Նարեկ Նալբանդյանը հրավիրվել Է ԱԱԾ եւ հարցաքննվել, ինչ է բացահայտվել առանձնատան վաճառքի գործով, եւ այս ժամանակահատվածում ինչ ապօրինություններ է բացահայտել ԱԱԾ-ն, ինչ փուլում է գտնվում քրեական գործը։ Ի պատասխան մեր գրավոր հարցադրումներին՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Լ. Թաթոյանը հայտնել է. «Հայտնում եմ, որ Ձեր հարցման մեջ նշված քրեական գործով Նարեկ Նալբանդյանը հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ եւ հարցաքննվել: Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում, իսկ հայցված մյուս տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք եւ հրապարակման ենթակա չեն»: Ասել է թե՝ նախաքննական մարմինը, հղում անելով նախաքննական գաղտնիքին, մեր մյուս հարցադրումներին չի պատասխանել: Եթե ԱԱԾ-ն այս երկու ամսվա ընթացքում որեւէ բան բացահայտած լիներ առանձնատան վաճառքի գործով, ապա կհայտներ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ իրավապահների մտավախությունը տեղին է, որ նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործը ծածկադմփոց են անում քննչական այդ մարմնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44