«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամբողջապես Երեւանի քաղաքապետ է աշխատում դե ֆակտո: Չնայած Երեւանի դե յուրե քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց, օրինակ, Ավինյանն անձամբ է որոշում, թե որ վարչական շրջանում ով է թաղապետ նշանակվելու: «Ավինյանի անմիջական միջնորդությամբ են նշանակվել Աջափնյակի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավիթաշենի համայնքապետերը՝ Կամսար Բաբինյանը, Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը, Ռոման Համբարձումյանը: Իր շնորհիվ թաղապետներ նշանակվող անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Երեւանի ավագանու՝ 2023-ին անցկացվելիք ընտրություննների ժամանակ թաղապետներն էլ իրեն պետք է օգնեն, որ քաղաքապետ ընտրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Հիմնականում, այսպես ասած, թաղային հեղինակությունների հարող անձանց կամ ընտրություններին «ձայն բերող» անձանց հետ է համագործակցում»: Եթե անգամ Ավինյանի Facebook-ի էջին ուշադիր հետեւենք, ապա կտեսենք՝ այս պահին էլ ասես ոչ պաշտոնապես, բայց Երեւանի քաղաքապետն է եւ, օրինակ, խոսում է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցումից, ծրագրերից եւ այլն: Ըստ մեր զրուցակցի՝ «նախկինների» բանեցրած մեթոդները մերժող, այժմ փաստացի նույն ձեռագիրը բանեցնող Ավինյանի գործերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խառնվում: «Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛ կամ մի՛ արա, հաջորդ քաղաքապետը դո՛ւ պետք է լինես»: Ավինյանն էլ մյուս բոլոր զբաղմունքները թողել ու հիմնովին այդ գործին է լծվել»,- հավելեց մեր զրուցակիցը>: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44