ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ավարտել է աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նրա վերջին հանդիպումները Լոս Անջելեսում էին:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավոր հանձնակատարը առանձին հանդիպումներ է ունեցել Հայ կրթական հիմնարկության, «Փարոս» և «Հայ դպրոց» հիմնադրամների ղեկավար կազմերի, SERVICE Armenia երիտասարդական ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են կազմակերպությունների կողմից սփյուռքում, Հայաստանում և Արցախում ցուցաբերվող կրթական, սոցիալ-տնտեսական զարգացման և այլ ծրագրերը՝ կրթաթոշակների հանձնում, ռոբոտաշինական լաբորատորիաների բացում, դպրոցաշինություն և գույքի ապահովում և այլն:
Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի Promise Armenian Institute-ում Զարեհ Սինանյանը հանդիպել է պրոֆեսորական կազմի հետ: Քննարկվել են Հայաստան-սփյուռք համագործակցության ուղղությունները հետազոտությունների, կրթության և քաղաքականության ոլորտներում:
Այնուհետ Գլխավոր հանձնակատարը Լոս Անջելեսում ներկա է գտնվել ԱՐՓԱ ինստիտուտի 30-ամյակի գալային։ Ինստիտուտի նպատակն է խթանել համագործակցությունն ու փոխըմբռնումը Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կրթության, տնտեսագիտության, քաղաքականության, առողջապահության և տեխնոլոգիաների ոլորտներում խորհրդատվական, վերլուծական, հետազոտական և պլանավորման ծառայությունների մատուցման միջոցով: Զարեհ Սինանյանը ինստիտուտի նախագահ դոկտոր Հակոբ Փանոսյանին հանձնել է շնորհակալագիր: «ԱՐՓԱ-ն, հիմնադրվելով Կալիֆոռնիայում, իր առաքելության, աշխատանքի, գիտական և հետազոտական լայն շրջանակների ներգրավման, անհատ սփյուռքահայերի նվիրվման շնորհիվ կարողացավ ձեռք բերել համահայկական ճանաչելիություն: Կարճ ժամանակում ինստիտուտն արդեն ներկայություն ուներ
Հայաստանի և Արցախի կրթության, առողջապահության, տնտեսության, էներգետիկայի և այլ կարևոր ոլորտներում: Այն նաև իր ուրույն դերն ուներ և շարունակում է ունենալ Հայաստան-սփյուռք գործակցության շրջանակներում»,-ընդգծել է Գլխավոր հանձնակատարը:
Միջոցառմանը ներկա էին գիտության հայ առաջատար գործիչներ, պաշտոնյաներ, անդամներ։
Հաջորդ հանդիպումը Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության հոգևոր առաջնորդների հետ էր: Զարեհ Սինանյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող իրադարձությունները և համագործակցության նոր ոլորտները։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել նաև Ավետարանչական ընկերակցությանը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ աշխատանքի և ծրագրերի համար, որոնք մասնավորապես վերաբերում են լիբանանահայերի և ուկրաինահայերի աջակցությանը:
Գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև Հայ կանանց միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, ապա այցելել «Նարեկ» դպրոց և խնամքի կենտրոն, «Լարք» երաժշտական ընկերություն, ծանոթացել հայկական կրթության և մշակույթի պահպանման միջոցառումներին:
Զարեհ Սինանյանը DISQO ընկերության գլխամասում հանդիպել է հիմնադիրներ Արմեն Աճեմյանի և Դրո Կուչարյանի հետ: Ընկերությունը ճանաչվել է ԱՄՆ-ի լավագույն ստարտափ-գործատուներից մեկը: Քննարկվել են Հայաստանում ընկերության մասնաճյուղի ընդլայնման հնարավորությունները, որն ունի արդեն 500 աշխատակից:
Գլխավոր հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև Լոս Անջելեսի համայնքային, գործարար շրջանակներ և արվեստի գործիչների հետ:
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42