«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգերի Լիգայի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ խայտառակ պարտություն կրեց, այս անգամ 1։4 հաշվով զիջեցինք Շոտլանդացիներին: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ֆեդերացիայում ոչ առողջ մթնոլորտ է, մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ այդ կառույցը մութ գործերով է տարված, իսկ ՀՀ Կառավարության կողմից փաստացի համակարգող է «նշանակված» ֆուտբոլի հետ կապ չունեցող, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Խոսվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյան Հակոբի ու Արմեն Նիկողոսյանի մոտ: Մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ անգամ Ֆուտբոլի ակադեմիայում գործող շոգեբաղնիքը չի ծառայում ֆուտբոլիստներին, այլ այնտեղ գնում են նորելուկ պաշտոնյաներ։
Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30 ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, դե պարզ է, որ հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը:
Մենք հավաքագրում ենք նորանոր տվյալներ ֆեդերացիայի նախագահի, նրա տեղակալի ու Հակոբ Սիմիդյանի գործունեության մասին: Հատկապես հետաքրքրական են շինարարական ոլորտում կատարվող գործարքները, շինարարական ընկերությունների հետ նրանց առևերևույթ փոխկապակցությունները: Այս մասին կխոսենք ավելու ուշ և խիստ փաստարկված, իսկ մինչ այդ ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, թե ուր են գնում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից ստացվող միլիոնավոր դոլարները, թե որ կազմակերպությունն է ստանձնել մեր հավաքականի արտերկրյա չարթերային թռիչքների կազմակերպումը և ով է այդ գործընթացի մեջ ներգրավված և այլն: Իսկ ֆեդերացիա ուղղված մեր բոլոր զանգերն ու դիմումները մնում են անպատասխան:
Ցավով պետք է ավելացնենք, որ նույն ողբալի վիճակն է բոլոր տարիքային խմբերի հավաքականներում. Հայաստանում ֆուտբոլն ապագա չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44