2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը կրկին մատուցեց ԼՂ հիմնահարցի կարգավորման նախկին ողջ գործընթացն՝ իր պատկերացմամբ և որոշակի եզրահանգման եկավ: Պատմության սեփական մեկնաբանությունը մատուցելուց հետո նա հայտնեց, թե իր բերած փաստերն ու փաստարկները հասարակությանը պետք է բերեն որոշակի հետևությունների:
«Եթե նախկինում ԼՂ հիմնահարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության իրավունքները և երաշխիքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակն տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը իրավունքները և ազատությունները»,-ասաց Փաշինյանը: Նա հավաստիացրեց, որ իր այդ խոսույթը հասկանալի է միջազգային հանրությանը և հասկանալի են դարձնում նաև իշխանությունների նպատակները և ԼՂ խնդրի էությունը: Բայց, ըստ Փաշինյանի, կա նաև մի կարևոր արձանագրում, որ ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է ԼՂ անվտանգությունը, իրավունքները և ազատությունները պետք է լուծում համարվի մեր համար:
«Հայոց պետականության մեր նավը հայտնվել է խռովահույզ փոթորիկի հորձանուտում, որովհետեև ամբողջ աշխարն է այդ փոթորիկի հորձանուտում: Դուք կարող եք տեսնել, որ ո՛չ մեծ, ո՛չ փոքր երկրների գոյությունը, ցավոք, երաշխավորված չէ, և միակ երաշխիքը պետության և հանրության համար կարող է լինել համապարփակ խաղաղությունը: Ինչը նշանակում է հարևանների հետ հարցերը լուծված, հարաբերությունները հաստատված են, սահմաններն ել սահմանազատված և սահմանագծված, դե յուրե հաստատված խաղաղություն, որ ճանապարհով էլ փորձում ենք գնալ: Կկարողանա՞նք, կստացվի՞, ոչ ոք չի կարող երաշխավորել, որովհետև խաղաղությունն միակողմանի շարժում չէ, այլ՝ համագործակցության արդյունք: Մենք իլյուզաներ չունենք և տեսնում ենք, որ մեզ ոչնչացնել ցանկություն ունեցողների թիվը մեծ է, ավելի մեծ, քան կարելի է ենթադրել: Խաղաղության օրակարգը մեզ ոչնչացնելու՝ աշխարհում գոյություն ունեցող ցանկությունները կառավարելու և չեզոքացնելու փորձ է»,-ասաց գործադիրի ղեկավարը և կրկնեց, որ ոչ մեկը չի կարող երաշխիք տալ որ խաղաղության օրակագը կարող է հաջողությամբ իրականացվել, քանի որ այն թե՛ ներում, թե՛ դրսում հայհոյանքներով, սպառնալիքներով, կորուստներով ճանապարհ է իշխանությունների համար և վերջիններս ունեն կամք և վճռականություն այդ ճանապարհն անցնելու, չնայած այն բանի, որ հաջողության երաշխիք ոչ ոք չի կարող տալ: «Մի բան հաստատ կարող եմ երաշխավորել, որ հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի կործանման, որը թույլ տալ չեն կարող»,-ասաց Փաշինյանը և հայ ժողովրդին կոչ արեց համախմբվել խաղաղության օրակարգի, ՀՀ-ի ու նրա պետական շահերի շուրջ, որովհետև դրանից բարձր բան չկա:
Աղբյուր` Panorama.am
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44