Հռոմում անցկացվող ՄԱԿ-ի ծերացման հարցերով նախարարական համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել հայ կաթողիկե եկեղեցու ու հաստատությունների ներկայացուցիչների հետ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ հունիսի 15-ին նախարար Մկրտչյանն այցելել է Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան և Ս․ Նիկողայոս եկեղեցի ու հանդիպել վարժարանի տնօրեն Հ․ Նարեկ ծ․ վրդ․ Նամոյանին։
Նույն օրը նախարարի պատվիրակությունն Անարատ Հղության հայ քույրերի միաբանությունում հանդիպել է նաև միաբանության ընդհանուր մեծավորուհի Մ․ Արուսյակ Սաճոյանի հետ։
Հանդիպումներին նախարարը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթությունները, կարևորել տվյալ բնագավառում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղումը և համագործակցությունը։
Նախարարը բարձր է գնահատել միաբանության երկարամյա գործունեությունն՝ ուղղված կյանքի դժվարին իրավիճակում հայտնված հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների հասցեագրմանը։
Այցի շրջանակում նախարարն այցելել է նաև Վատիկան, հանդիպել Սուրբ Աթոռում հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանին։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01