Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է բարեկամական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիր: Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության և տնտեսության այլ ոլորտներում: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հեռավար հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունը քննարկել են երկու քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների քարտուղարներ Մարկոս Հարությունյանն ու Անի Խաչատրյանը: Ցինդաո քաղաքից ստորագրման արարողությանը մասնակցել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնելու քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: «Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբարություններ, իսկ այսօր ստորագրվող հուշագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Այս փաստաթուղթն իր մեջ ներառում է երկու քաղաքների միջև գործակցության բավական հետաքրքիր ուղղություններ: Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մեզ չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել քաղաքային տնտեսության կառավարման համակարգի ձեր փորձը»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը: Ցինդաոյի քաղաքապետի առաջին տեղակալ Լիու Ծիանծունն իր հերթին նկատել է, որ համաձայնագիրը լրացուցիչ խթան կհանդիսանա բազմաոլորտ գործակցություն ծավալելու հարցում: «Չինաստանի ու Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն արդեն 30 տարվա պատմություն ունի, և շատ կարևոր է, որ այսօր գործակցության հիմքեր են դրվում նաև քաղաքների և տեղական իշխանությունների մակարդակով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կհասնենք փաստաթղթի լիարժեք կիրառմանը»,- նշել է Լիու Ծիանծունը: Հանդիպման շրջանակում ելույթներով են հանդես եկել նաև Հայաստանում և Չինաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանները: Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման մրցույթում հաղթող է ճանաչվել 6 կազմակերպություն Ամփոփվել են դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով ԿԳՄՍՆ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով հայտարարած դրամաշնորհային մրցույթին հայտ է ներկայացրել 6 կազմակերպություն՝ «Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար» և «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան»: Մասնագիտական խմբի ամփոփիչ նիստում, որը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել և գնահատել են պետական գնումների էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացված հայտերի համապատասխանությունը դրամաշնորհի պահանջներին: Մասնագիտական խմբի որոշմամբ՝ վերոնշյալ 6 կազմակերպություններին առաջարկվել է կնքել պայմանագիր: «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից մրցույթի հաղթող կազմակերպություններին տրամադրվելիք հատկացումները կկազմեն 375 մլն 600 հազար ՀՀ դրամ: Ամառային ճամբարները պետք է ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2022 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2022 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը։
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15