«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին կառավարության այլ անդամների հետ ներկա է գտնվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադրման 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը:
Ուշագրավ է եղել հատկապես վարչապետի՝ այդ օրը արտահայտած մտքերից մեկը։ Նա, մասնավորապես, ասել է. «Մինչեւ 2050 թվականի Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ մենք արձանագրել ենք հետեւյալ նպատակը. ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պետք է դառնա Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես վերջին պարտությունների ֆոնին այս հայտարարությունից հետո ներկաները տարակուսել են, մի քանիսը միայն ծափ են տվել, մյուսներն էլ չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը եւ զարմացել են, որ վարչապետն այսքան կտրված է եղել իրականությունից
Սակայն սա ոչ թե վարչապետի մեղավորությունն է միայն, այլ նաեւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի, որը դեռ հավատում է, թե ինքը եւ ֆեդերացիան աշխատանք են անում: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը, որը ներկա էր երեկվա միջոցառմանը, քմծիծաղով նշեց՝ եթե այս տեմպերով գնա, 2050թ.-ին Հայաստանը ֆուտբոլ էլ չի ունենա: Բանն այն է, որ նույնիսկ ֆուտբոլի ակադեմիայում, որը գործում է ֆեդերացիայի ղեկավարության ներքո, նորմալ պարապմունքներ չեն անում, նույնիսկ աթլետիկայի վազքուղի չունեն: Եվ այս պարագայում Փաշինյանը խոսում է չեմպիոն դառնալու մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
09:01 24.10.25
10:32 24.10.25
10:46 24.10.25
09:46 24.10.25
09:26 24.10.25
09:13 24.10.25
10:01 24.10.25
09:36 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01