Հունիսի 17-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է լսումներ ատամնաբուժական ծառայությունների մատուցման դաշտում առաջացած և հանրային հնչեղություն ստացած խնդիրները քննարկելու նպատակով: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ լսումներին հրավիրված էին ատամնաբուժական գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուները և անհատ ձեռնարկատերերը: ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է 2021 թվականի սկզբին ատամնաբույժների հետ հանդիպման արդյունքում ծնված ծրագիրը, ըստ որի պետպատվերում ընդգրկվել են թվով 22 կլինիկաներ, մինչ այդ պետպատվեր էր իրականացնում միայն մեկ ատամնաբուժարան:Նա շեշտել է,որ ծրագրի նպատակը որակյալ ծառայության մատուցումն էր բնակչության առավել լայն շերտերի: Այդ նպատակով ուսումնասիրություն են իրականացրել, գնացուցակ որոշել ու համապատասխան պայմանագրեր կնքել: ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը մատնանշել է, որ ատամնաբույժների դժգոհությունը թերի ֆինանսավորման հետ է կապված: Նախարարի պարզաբանմամբ՝ ընթացքում առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով ատամնաբուժարանների մի մասը հրաժարվել է ծառայություն մատուցելուց, ուստի 2022 թվականին պայմանագիր է կնքվել 11 կլինիկայի հետ: Միքայել Հայրիյանը պատասխանել է լսումների մասնակիցների հարցերին, խոսել համակարգում տեղ գտած թերացումներից ու նշել, որ մասնագետների վերապատրաստման կարիք է տեսնում: Նախարարը նաև տեղեկացրել է, որ 2023 թվականին պետպատվերի շրջանակներում ատամնաբուժական ծառայություն մատուցելու ծրագիրը կընդլայնվի: Պատգամավոր Արևիկ Պետրոսյանը առաջարկել է ատամնաբույժների ընկերակցություն ստեղծել, որը կպաշտպանի ատամնաբույժների շահերը:
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
19:45
19:29
19:03
09:48
09:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44