«Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները»,-այս մասին ասել է ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր Արտեմ Փաթափությանը, ում երեկ հանձնվել է ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: Գիտնականն ասել է. «Իրականում միշտ իմացել եմ, թե ինչ է Նոբելյան մրցանակը, բայց ամբողջությամբ չեմ հասկացել, ինչպես են տարբեր մարդիկ դրան վերաբերվում: Ես գիտակցում եմ, որ սա մի կետ է, որից հետո պետք են նոր աշխատանք և նոր գործողություններ: Տեսնելով երիտասարդ գիտնականների աչքերի փայլը՝ ես գիտակցում եմ, որ Նոբելյան մրցանակի ստացումը մեծ պատասխանատվություն է, գիտակցում եմ, որ կրում եմ այդ պատասխանատվությունը՝ ոգեշնչելու նրանց և ուղղորդելու, որպեսզի նրանք նույնպես շարունակեն աշխատել նվիրումով: Շատ կարևոր է նաև ճիշտ ուղղորդել հասարակությանը, նրա մեջ ներդնել ռացիոնալ մտածելակերպ, և այս ուղղությամբ պետք է ջանքեր գործադրի նաև կառավարությունը»։ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի փոխանցմամբ, ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը դիմել է Արտեմ Փաթափությանին առաջարկով՝ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքում հետագայում կազմակերպել հանդիպում՝ քննարկելու ինստիտուտների զարգացման հեռանկարները։ «Դուք ցուցաբերեցիք դասական օրինակ, թե ինչպես են կենսաբանական հայտնագործությունից գնում դեպի բժշկություն: Մենք ունենք ինստիտուտներ և կենտրոններ, որոնք աշխատում են կենսաբանական հետազոտությունների ոլորտում: Մենք պատրաստ ենք ապագայում հանդիպել ձեզ հետ՝ քննարկելու մեր ինստիտուտների զարգացումը»,-նշել է Հարությունյանը։
12:18
12:07
11:44
11:35
11:14
10:44
10:18
09:36
09:19
09:02
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44