Կուլտային ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անվան փողոց Է բացվել Վրաստանի մայրաքաղաքի Մտածմինդայի շրջանում՝ Թբիլիսիի Սակրեբուլոյի աննունների եւ խորհրդանշանների հանձնաժողովի նախաձեռնությամբ:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Առաջին ալիքը: Սերգեյ Փարաջանովի անունով Է կոչվել Կոտե Մեսխիի ոլորանը: Փողոցի բացմանը ներկա են գտնվել Քաղխորհրդի անդամներ, մշակույթի, արվեստի ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի գործընկերներն ու բարեկամները: «Ես ուրախ եմ, որ Մտածմինդայի շրջանի փողոցներից մեկը, որտեղ ապրել Է ականավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, կոչվել Է նրա անունով
Կարեւոր Է, որպեսզի յուրաքանչյուր թբիլիսցի, մեր երիտասարդությունը, ապագա սերունդը հիշի հանճարեղ նկարչին, որը մեծացել Է մեր մայրաքաղաքում»,-ասել Է Թբիլիսիի Սակրեբուլոյի ներկայացուցիչը՝ Մտածմինդայի շրջանից պատգամավոր Զուրաբ Աբաշիձեն: Նա ընդգծել Է, որ Թբիլիսիի քաղաքային խորհուրդը եւ քաղաքապետարանը ամեն բան կանեն, որպեսզի հավերժացվի Փարաջանովի անունը, եւ ռեժիսորի անունով փողոց բացելու փաստը դրա ակնառու օրինակն Է: Սերգեյ Փարաջանովը 20-րդ դարի նշանավոր կինոռեժիսորներից մեկն Է: Նրա «Աշուղ Ղարիբ», «Նռան գույնը» եւ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերը դարձել են կուլտային: Փարաջանովը հսկայական ազդեցություն Է թողել ժամանակակից բազմաթիվ նկարիչների, կինոռեժիսորների եւ լուսանկարիչների վրա, հաղորդել Է Sputnik-ը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01