The New York Times-ը վերլուծել է Մոսկվայից մեկնող մասնավոր ինքնաթիռների չվերթները եւ պարզել, որ մինչեւ պատժամիջոցների սահմանումը եւ Եվրոպայի օդային տարածքի փակվելը, դրանք առավել հաճախ թռել են Փարիզ, Միլան եւ Ժնեւ։ RadarBox.com-ի փոխանցմամբ, որին հղում է անում հրապարակումը, փետրվարի 24-ից հետո մեծահարուստ ռուսները սկսել են թռչել Կենտրոնական Ասիա եւ Մերձավոր Արեւելք։ «Մինչեւ մայիսը ձեւավորվել էր ռուսական էլիտայի նոր աշխարհագրություն, այս մասին են վկայում մոտ 2000 թռիչքների մասին տվյալները, որոնք ուսումնասիրել է New York Times-ը: Այս աշխարհն ունի մեկ հստակ կենտրոն՝ Դուբայը»,- ասվում է հոդվածում։ Նշվում է, որ մինչեւ փետրվար Ռուսաստանից մեկնող մասնավոր չվերթների միայն 3 տոկոսն է ուղեւորվել Արաբական Միացյալ Էմիրություններ, հիմնականում՝ Դուբայ։ Ռուսաստանի Դաշնության համար եվրոպական օդային տարածքը փակելուց հետո ոչ մի երկրում ռուսների թվի նման կտրուկ աճ չի եղել, որքան ԱՄԷ-ում, նշում է NYT-ը։ Վերլուծությունը վերաբերում է ինչպես մասնավոր ինքնաթիռներին, այնպես էլ կոմերցիոն ընկերությունների կողմից վարձակալված ինքնաթիռներին, թեեւ ենթադրվում է, որ ինքնաթիռների մեծ մասը մասնավոր սեփականություն է, ասվում է NYT-ում: Թռիչքների տվյալները ցույց են տալիս, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները փոխել են ռուսական էլիտայի կյանքն ու սովորությունները, գրում է թերթը։ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո ԵՄ-ն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ռուսական ավիաընկերությունների համար իր օդային տարածքը փակել է նաեւ ԱՄՆ-ը։ Ի պատասխան՝ «Ռոսավիացիան» փակել է օդային տարածքը 36 երկրների համար։
19:02
18:46
18:26
18:03
17:46
17:33
17:27
17:15
16:55
16:44
16:21
16:03
15:56
15:22
14:44
14:23
14:03
13:44
13:22
12:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42