Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 17-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 127 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 28, մարմնական վնասվածք պատճառելու՝ 21, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, ընտանեկան բռնության՝ 9, խարդախության` 8, ծանր վիրավորանքի՝ 5, անձի առևանգման և բնակարանային գողության՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 3-ական, յուրացնելու կամ վատնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խոշտանգելու՝ 2-ական, սպանության փորձի, կողոպուտի, համակարգչային հանցագործության, պետական սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, փաստաթղթեր ապօրինի ձեռք բերելու, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու, պատմության և մշակույթի հուշարձաններ վնասելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, մարդու և երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, անձնական ունեցվածքի գողության, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 40 պատահար. 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55