Եվրամիությունում տարաձայնություններ են ծագել այն հարցի շուրջ, թե ինչպես օգնել աղքատ երկրներին աճող պարենային ճգնաժամի դեմ պայքարում եւ լուծել ուկրաինական կոնֆլիկտի պատճառով առաջացած պարարտանյութի դեֆիցիտը, ընդ որում, ոմանք մտավախություն ունեն, որ Աֆրիկայում գործարաններում ներդրումների պլանը կհակասի ԵՄ բնապահպանական նպատակներին, հայտնում է Reuters-ը: Այս շաբաթվա վերջին ԵՄ առաջնորդների գագաթաժողովին ԵՄ-ն նախատեսում էր նոր նախաձեռնություն սկսել, որը կառուցվածքայնորեն կնվազեցնի ավելի աղքատ երկրների կախվածությունը ռուսական պարարտանյութերից՝ օգնելով նրանց զարգացնել պարարտանյութերի արտադրության սեփական գործարանները: Սակայն անցյալ շաբաթ ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովը դեմ արտահայտվեց այդ գաղափարին՝ նախազգուշացնելով, որ զարգացող երկրներում պարարտանյութերի արտադրությանն աջակցությունը հակասում է ԵՄ էներգետիկ եւ բնապահպանական քաղաքականությանը, հայտնել են պաշտոնական աղբյուրները: Քիմիական պարարտանյութերի արտադրությունը մեծ ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա եւ մեծ քանակությամբ էներգիա է պահանջում։ Սակայն դրանք չափազանց արդյունավետ են գյուղատնտեսական արտադրանքի ավելացման համար։ Հունիսի 23-24-ի գագաթաժողովի եզրակացությունների նախագիծը, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, կոչ է անում ԵՄ գործադիր հանձնաժողովին ծրագիր մշակել՝ «զարգացող երկրներում պարարտանյութերի արտադրության եւ այլընտրանքային հզորությունների զարգացմանն աջակցելու համար»: Հունիսի 15-ով թվագրվախ եւ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի օգնականների կողմից պատրաստված տեքստը կքննարկվի եւ վերջնական տեսքի կբերվի երկուշաբթի ԵՄ դեսպանների հանդիպմանը, հայտնում են պաշտոնական աղբյուրները:
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03