ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության տարբեր աշխատակիցներին քաղաքացիների կողմից կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված ևս 2 երկու քրեական գործերով կայացվել են մեղադրական դատավճիռներ: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ, մասնավորապես, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով Ա. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար: Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ 2022թ. հունվարի 26-ին, իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն կատարելու՝ սթափության վիճակի զննության չենթարկելու, ըստ այդմ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրեն վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց նա որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ գումար է առաջարկել պարեկին: Նույն պահին ոստիկանության ծառայողին կաշառք տալու կասկածանքով նա բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին: 2022թ. փետրվարի 15-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին: Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Ա. Խ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 150.000 ՀՀ դրամի չափով: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում Գ. Ն.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քննությամբ պարզվել է, որ 2021թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի պարեկները Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում ծառայություն իրականացնելիս, ժամը 12:40-ի սահմաններում, նկատել են Գ. Ն.-ի կողմից վարած ավտոմեքենան և տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու համար կանգ առնելու ազդանշան են տվել: Ստուգման արդյունքում տեսուչները պարզել են, որ վարորդը ավտոմեքենան վարել է նաև սահմանված կարգով տեխնիկական զննություն չանցնելու և տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր չունենալու պայմաններում: Երբ պարեկները վարորդին տեղեկացրել են նշված վարչական իրավախախտումների համար արձանագրություններ կազմելու մասին, Գ. Նազարյանն իր օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար պարեկներից մեկի գրպանն է դրել մեկ հատ 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ՝ որպես կաշառք՝ առաջարկելով արձանագրություն չկազմել և իրեն չենթարկել վարչական պատասխանատվության: Նույն պահին Գ. Նազարյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին: 2021թ. դեկտեմբերի 9-ին քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազությունում որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու մասին: Համաձայնեցման վարույթի արդյունքով դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ` Գ. Նազարյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար և դատապարտել տուգանքի՝ 200.000 ՀՀ դրամի չափով: Պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված ևս 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնց դատաքննությունը շարունակվում է: Նույնաբնույթ մեկ քրեական գործ էլ գտնվում է նախաքննության փուլում: ՀՀ գլխավոր դատախազությունը վարորդներին հորդորում է ձեռնպահ մնալ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և իրենց վարչական պատասխանատվության չենթարկելու դիմաց ոստիկանության համապատասխան ծառայողներին կաշառք տալու հանցավոր և արատավոր երևույթից: Բոլոր նման դրսևորումները հանգեցնելու են անխուսափելի քրեաիրավական հետևանքների. նման հանցավոր արարք կատարած անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության:
22:03
18:02
17:03
16:45
15:38
15:25
12:56
12:43
12:33
12:14
11:43
11:28
11:15
10:45
10:23
10:03
09:39
17:33
16:22
12:04
12:43 23.06.25
16:22 22.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
09:39 23.06.25
10:03 23.06.25
12:33 23.06.25
10:45 23.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03