Ոստիկանությունը, որը ընդդիմադիրների հետ կապված հանցագործությունների մասին մնում է սերիալներ նկարի, հիմա Ապարանի տարածքում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվածի անունը չի հրապարակում, չի ասում նաեւ, թե ինչ զենքեր են գործադրվել։ Այս մասին գրում է Politik.am-ը։
«Քանի որ ոստիկանությունը լռում է, ինչը նշանակում է, որ թաքցնելու բան ունեն, իսկ թաքցնելու բան սովորաբար լինում է այն ժամանակ, երբ այդ մարդիկ փոխկապակցված են իշխանության հետ, ապա ես կհրապարակեմ տեղեկություններ, թող ոստիկանությունը հաստատի կամ հերքի։
Ես տեղեկություններ ունեմ, որ այդ հանցագործությունը կատարվել է մի քանի անձանց կողմից, իսկ հանցագործության գործիքը ոչ միայն որսորդական հրացան է եղել, այլեւ «Կալաշնիկով» տեսակի ավտոմատ ու ատրճանակ։ Որեւէ ադեկվատ մարդ չի կարող պատկերացնել, որ որսորդական հրացանով կարելի է 7 հոգու վիրավորել, ընդ որում՝ երկուսը զոհվել են։ Ակնհայտ է, որ այդտեղ մի քանի տեսակի զենք է գործադրվել ու տարբեր ուղղություններով եւ այդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել խուսափել։ Ոստիկանությունը թող ասի, թե քանի տեսակի զենք է գործադրվել, դա էլ հո անձնական տվյալ չէ։ Եթե լռում են, ուրեմն քաղաքացիները իրավունք ունեն ենթադրություններ անել։ Տեղեկատվություն կա, որ մի քանի օր առաջ այդ մարդկանց միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել գազալցակայաններից մեկում, որտեղ տեսախցիկներ կան, հիմա ոստիկանությունը ինչո՞ւ այդ տեսագրությունը չի տարածում։ Երբ ընդդիմությանը վերաբերող տեսանյութ է լինում, անմիջապես տարածում են, բա ինչո՞ւ հիմա չեք տարածում, եթե իշխանության ներկայացուցիչներ չկան, տարածեք տեսնենք ու առանց մոնտաժի»,– «Մուրազի Ժամ» հաղորդաշարի թողարկման ժամանակ ասում է Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին։
Ըստ մամուլի հրապարակումների՝ սպանության ժամանակ դեպքի վայրում են եղել եղբայրներ՝ Արմեն եւ Հայկ Հովհաննիսյանները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավոր Մաթեւոս Աստարյանի եղբայրը՝ Գռզո Ասատրյանը։
Մանրամասները՝ Politik.am-ում։
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55