ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Դիպլոմներ ստանալու և դատախազության համակարգի համալրման հայտ ներկայացնելու կապակցությամբ շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտների հերթական խմբին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը համոզմունք է հայտնել, որ ուսումնառության ընթացքը մեծապես նպաստել է առաջիկա ծառայողական պարտականությունների կատարման համար բավարար գիտելիքներ և հմտություններ ստանալուն, նաև՝ դատախազական գործունեության ամբողջ պատասխանատվությունը, հետագայում քրեական արդարադատության իրականացման գործում ստանձնելիք առաքելությունը գիտակցելուն: Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազությանը ուսումական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի համար:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հաջողություններ է մաղթել ապագա դատախազներին: Նա նշել է, որ որպես դատախազ՝ պետական ծառայությունը երբեք չի եղել և չպետք է ընկալվի որպես շարքային վարձատրվող աշխատանք, և համակարգ մուտք գործող ցանկացած անձ պետք է հստակ գիտակցի, որ գալիս է պետությանն ու հայրենիքին ավելին տալու և դրա դիմաց միայն պատիվ ձեռք բերելու համար:
«Դուք գալիս եք դառնալու մասը մի համակարգի, որը պետության և պետականության ողնաշարն է: Եվ որքան այդ մասը, բաղադրիչը առողջ է, այնքան առողջ է պետականությունը: Հետևաբար ընտրելով բարդ, զոհողություններ պահանջող այս մասնագիտությունը՝ ցանկացած ոք պետք է առաջնորդվի իրավական պետության, ներքին իրավական անվտանգության հենապատին նոր աղյուս դնելու, ինչ-որ բան ավելացնելու նվիրումով, արդարության, անաչառության, հումանիզմի արժեքներով: Դուք ձեր մասնագիտական պարտքի նկատմամբ վերաբերմունքով, բարեխղճությամբ, կենցաղավարմամբ, մարդկանց հետ հաղորդակցման մշակույթով պետք է ձևավորեք ոչ միայն դատախազի, այլ ընդհանուր առմամբ արժանապատիվ պետական ծառայողի կերպարը»,-նշել է Արթուր Դավթյանը:
Նա նաև նշել է, որ դատախազությունն ունի կայունության, անկաշկանդության ամուր հենք և համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարական մոտեցումներ՝ ժամանակի պահանջներին, իրավական մտքի զարգացմանը զուգընթաց զարգացում ունենալու համար:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է ՀՀ Արդարադատության ակադեմիային դատախազության համար կադրերի պատրաստման, որակյալ ուսումնառություն ապահովելու համար:
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03