Թուրքիայում Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը շարունակվում է բոլոր մակարդակներում: Պետական քաղաքականությունից ու քարոզչությունից բացի ժխտողական գործելաոճը տեղափոխվել է նաև հիմնադրամների դաշտ: Էրմենիհաբերը գրում է, որ հակահայկական ուղղվածություն ունեցող մի շարք կառույցներ համախմբվել են ու ստեղծել «TEKAR» հիմնադրամը (հապավում, որը նշանակում է թուրք-հայկական թեման ուսումնասիրող հիմնադրամ-խմբ.)։ Դրա գլխավոր նպատակ է հռչակվել «Հայոց ցեղասպանության պնդումների դեմ պայքարը»: Նոր գրանցում ստացած այս հիմնադրամի առաջին ընդհանուր ժողովը տեղի կունենա հունիսի 25-ին և դրանով կավարտվի «TEKAR»-ի կազմավորման իրավական ընթացակարգը։ Գրող, լրագրող, վերլուծաբան Մեհմեդ Արիֆ Դեմիրերը, ով հիմնադրամի ստեղծման գաղափարի հեղինակն է, կլինի նաև «TEKAR» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը։ Հիմնադրամը նաև աշխատանքային պլան է մշակել, որտեղ նշված է, որ իրենք ցանկանում են ապահովել ճիշտ ժամանակագրական հաջորդականություն՝ ներկայացնելով 1914-1924 թթ. տեղի ունեցած իրադարձություններն «առողջ մոտեցումներով»: Բնականաբար, իրենց «առողջ մոտեցումը» նշանակում է ամեն գնով արդարացնել օսմանյան պետության ցեղասպան քաղաքականությունը։ Հիմնադրամը ծրագրում է նաև հրատարակել Էսաթ Ուրասի գիրքը, որում զետեղված են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հայացքները, մտքերն ու հայտարարությունները հայերի, նրանց ծավալած գործունեության և հայերի հետ փոխհարաբերությունների մասին։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01