ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, կարգավորման գործընթացի հիմքը հանդիսանում են եռակողմ երեք հայտարարությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի հարցը չեն քննարկել, փոխարենն անդրադարձել են հետպատերազմյան կարգավորմանը։ «Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հարցը, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի ու ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ, բայց կոնֆլիկտից հետո ստեղված իրավիճակի կարգավորումը, իհարկե, քննարկել ենք։ Այս նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում եռակողմ երեք հայտարարությունները, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից»,-նշել է Լավրովն ու ավելացրել, որ Մինսկի խմբի քննարկումները եղել են առանց տեսանելի արդյունքների, դրանք այլևս ակտուալ չեն, քանի որ գետնի վրա տեղի ունեցող իրադարձություններն ավելի առաջ են անցել։ «Սա է օբյեկտիվ իրականությունը։ Ինչպես հասկանում եմ, այս իրականությունն ընդունում են նաև մեր եվրոպացի հարևանները, որոնք փորձում են ամեն կերպ ներդնել ԵՄ ջանքերը մնացյալ խնդիրների լուծման գործում։ Բայց նրանք բոլորն էլ ընդունում են, որ այդ խնդիրները դրված են եռակողմ երեք հայտարարություններում, որոնք ոչ մի կերպ կապված չեն ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ոչ էլ այն զարգացումների հետ, որոնք առկա էին այս խմբի ներսում՝ բացառությամբ վերջնական նպատակի։ Իսկ վերջնական նպատակը հենց Ղարաբաղը շրջապատող շրջանների ազատագրումն ու բուն Ղարաբաղի ու նրա բնակչության կենսագործունեության հարցերը լուծելն էր»,-ասել է Լավրովը։
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03