Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Այդ օրը՝ ժամը 01:10-ի սահմաններում պարեկները Արամի փողոցում նկատում են, որ անօգնական մի կին ընկած է գետնին և արնաքամում է: Պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայից դուրս են բերում դեղատուփը և տեղում առաջին օգնությունն են ցուցաբերում դանակահարված կնոջը, ապա իրենց ծառայողական ավտոմեքենայով նրան տեղափոխում են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Արդեն տեղում բժիշկները արագ վիրավորին տեղափոխում են վիրահատարան ու փրկում նրա կյանքը: Ահազանգով դեպքի վայր է ժամանում ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վարդուհի Ռ.-ն է, իսկ նրան նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել է իր հետ վիճաբանության մեջ մտած Երևանի բնակիչ, 21-ամյա Սվետլանա Ղ.-ն: Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերալիազորների կողմից հայտնաբերվում ու մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվում, որից հետո ձերբակալվում է: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը աշխատում է Երևանում գործող «Էվ Դրինգ Հաուս» սրճարանում՝ որպես մատուցող: ,
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47