Արարատ Միրզոյանը, որ այսօր մասնակցում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի տարեկան 31-րդ նիստին, հրաժարվեց պատասխանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում հնչեցրած հայտարարության մասին հարցերին։
«Հարցազրույց չեմ տալիս։ Մեկնաբանություն կլինի»,-լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում Լավրովը մասնավորապես ասել էր.
«Մենք չենք քննարկել Մինսկի խմբի հարցը, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ֆրանսիացի ու ամերիկացի մասնակիցների նախաձեռնությամբ, բայց կոնֆլիկտից հետո ստեղծված իրավիճակի կարգավորումը, իհարկե, քննարկել ենք։ Այս նոր գործընթացների համար հիմք են հանդիսանում եռակողմ երեք հայտարարությունները, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից»։
Նշենք, որ հունիսի 9-ին Երևանում Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը մասնավորապես ասաց.
«Առանցքային է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հասցեագրումը, որը կներառի Արցախի ժողովրդի անվտանգության և բոլոր իրավունքների ապահովման ու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման առանցքային կետերը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և մենք շահագրգռված ենք ակտիվացնելու միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այս ձևաչափի գործունեությունը։ Հիշեցնեմ, որ մեր երկրների ղեկավարները իրենց վերջին համատեղ հայտարարությամբ հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
12:34
12:33
12:27
12:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03