Այսօր Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Վերին Լարսի ճանապարհահատվածի փակ լինելու մասին, որը պայմանավորված է եղանակայի պայմաններով։ Տարբեր տեղեկություններով ճանապարհի վերանորոգման աշխատանքները կարող են տևել 1-2 շաբաթ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս ժամանակահատվածը գյուղմթերքի արտահանման ամենակտիվ շրջանն է, նույնիսկ մի քանի օրը մեծ վնաս կհասցնի արտահանողներին և գյուղատնտեսներին, քանի որ բերքը ծառի վրա կամ սառնարանում չի կարող սպասել այդքան ժամանակ։ Վերին Լարսի անցակետը փակ լինելու, դոլարի արժեզրկման և վառելիքի ծախսերի ավելացման պատճառով արտահանողներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրել մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա․ կսնանկանան և իրենց հետ կսնանկացնեն հազարավոր գյուղացիական տնտեսություններ։ Հետևաբար, ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։ Հ․Գ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը։
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15