Արցախի հանրապետության Հաթերք գյուղում նախօրեին տեղացավ կարկուտն ամբողջապես վնասել է մրգատու ծառեր, բանջարաբոստանային պտուղներ, տասնյակ ավտոմեքենաներ եւ տան տանիքներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հաթերքի գյուղապետ Վարդան Գրիգորյանը:
«Սարսափելի կարկուտ էր՝ ահռելի մեծությամբ: Այն ամբողջությամբ վնասել է մեր ծառերը, բանջարաբոստանային պտուղները, եգիտացորենի դաշտերն են մեծ վնասներ կրել: Մեր գյուղում 100-ից ավել մեքենա է վնասվել, 30-ից ավել դիմապակի է ջարդվել, դեպքեր են եղել, որ կարկուտը ծակել եւ մտել է մեքենայի մեջ: Տան կտուրներ են շատ վնասվել, ընտանիքներ ունենք, որոնց տեղափոխել ենք, քանի որ կարկուտն ամբողջությամբ վնասել է իրենց տան տանիքը, որոշ դեպքերում՝ տան գույքն էլ է վնասել»,- պատմեց Գրիգորյանը:
Գյուղապետի խոսքով՝ վնասվել են նաեւ գյուղամիջյան ճանապարհներ, անձրեւաջրերը պղտորել են գյուղի ակունքից եկող ջուրը, կարկուտի ժամանակ եղած կայծակի հետեւանքով թուլացել է կապը:
«Մենք նման ծավալի կարկուտ չենք հիշում: Հույս ունենք՝ կփոխահատուցեն մեզ, որովհետեւ այս պահին գյուղացու ամբողջ աշխատանքը հավասարվել է հողին: Ավտոմեքենաների մասով էլ՝ եթե թեկուզ միայն դիմապակիների մասով փոխհատուցեն, շատ կօգնեն»,- ընդգծեց Վարդան Գրիգորյանը:
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03