Իհարկե չեմ հետևում գերագույն ստախոսի սուսուլիսին. Անկեղծ ասած, խորապես թքած ունեմ իր արտահայտած մտքերի վրա, բայց քիչ առաջ ինձ մի կտոր ուղարկեցին, որտեղ գերագույն ստախոսի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ ստերը հնարում ու հրապարակում է հանրահայտ ու բացահայտ փաստերը նենգափոխելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը: Նա, նաեւ նշել է.
«Նույնիսկ այնքան էժան ստեր է սկսել խոսել, որ վաղը հենց ինքը լսի այդ հիմարությունը՝ հաստատ կծիծաղի: Այո, նույնիսկ այդ ստի վրա ինքը կծիծաղի: Այսպես, գերագույն ստախոսն ասում է, թե իբր ընդդիմության առաջնորդներից մեկը (Վանեցյանին նկատի ունի) մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ազգային ժողովում նստի Նիկոլի տեղը: Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել ու նայում շուրջբոլորը: Ուրեմն խորհրդարանի այն աթոռը, որը Նիկոլը հաստատ հոր տնից չի բերել, նախատեսված է հենց ամենափոքր խմբակցության ղեկավարի համար: Այդպես է եղել ու շարունակում մնալ ԱԺ այս դահլիճը կառուցելուց հետո: Այդ աթոռին Նիկոլից հետո նստել է իրեն փոխարինողը, Էդմոն Մարուքյանը, ով դարձավ ամենափոքր խմբակցության ղեկավարը: Ավելին, նույնիսկ աշխատասենյակն է միշտ նույնը եղել: Նիկոլից հետո Էդմոնը, հետո հաջորդ ԱԺ ամենափոքր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Ի դեպ, ես հենց Նիկոլ-Էդմոն փոփոխության ժամանակ աշխատում էի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ և հենց այդ ժամանակ նույնիսկ քննարկման առարկա չդարձավ այդ հարցը, քանի որ ԱԺ-ում տառացիորեն բոլորը (ԱԺ նախագահից մինչև հավաքարար) գիտեն, որ այդ աշխատասենյակը փոքր խմբակցության ղեկավարինն է, ինչպես և դահլիճում՝ աթոռը: Ի դեպ, երբ դեռ Վանեցյանը նոր էր ընտրվել պատգամավոր և դեռ չէր ավարտվել նախորդի լիազորությունները, աշխատակազմի ծանոթներիցս մեկն ասեց՝ ամենավատն այն է, որ Վանեցյանը ստիպված պիտի աշխատի այն աշխատասենյակում, որտեղ Նիկոլն է աշխատել, ստիպված պիտի դահլիճում նստի այն աթոռին, որին Նիկոլն է նստել: Իսկ, եթե նիկոլյան տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պիտի պնդենք, որ նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խորհրդարանի դահլիճում նստի հենց Սերժ Սարգսյանի աթոռին...»։
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
16:03
15:54
15:03
14:44
14:12
13:02
12:43
12:21
12:02
11:41
11:27
11:04
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02