Հ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մոտ օրերս կքննարկի նիստերից բացակայող ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մոտ օրերս խմբակցությունում կքննարկենք, նաև վարչությունով կքննարկենք՝ արդյոք արժի, թե չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է: Կա երկու կարծիք. մի կարծիքն այն է, որ այսպես թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն մեծ հաշվով զրկել է մանդատներից: Ես, անկեղծ ասած, չեմ պատկերացնում, թե մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց ու հետո այդ նշաձողի «տակ» մնալուց հետո ոնց են վերադառնալու այս դահլիճ… Մյուս կարծիքն էլ այն է, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենն, ինչ իրենք արեցին», – ասաց Սիմոնյանը
Ըստ ԱԺ նախագահի՝ այս պահին 10 պատգամավոր կա, որոնց բացակայությունների քանակը թույլատրելիից բավականին շատ է, ինչը թույլ է տալիս նրանց մանդատից զրկել: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն այց ցուցակում 11-րդն էր, սակայն նա արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Սիմոնյանը չբացառեց, որ որոշ անձանց հարցով գուցե քննարկեն և քաղաքական որոշում կայացվի՝ չդիմել ՍԴ: Մեկտեղ չբացառեց, որ, որ ընդդիմադիրներին կզրկեն նաև ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահների պաշտոններից։
«Ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է բացահայտ։ Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել: Առաջին օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ, նո՛ւյն Դաշնակցության, նո՛ւյն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա պաշտոնակռիվ է, մանդատ ունենալու խնդիր է, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն, որ իրենք պատգամավոր են»,-մասնավորապես ասաց ԱԺ նախագահը:Անդրադառնալով 2018 թվականի պատգամավորական անհնազանդությունների հետ համեմատականին՝ Սիմոնյանն ասաց, որ այն ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ որևէ ընդդիմադիր պատգամավոր չէր լրացրել բացակայությունների այն քանակը, որը պետք էր մանդատից զրկելու համար: Նա համեմատականները տեղին չհամարեց:
«Շփոթել համաժողովրդական շարժումը և Դաշնակցության կուսակցության, Հանրապետական կուսակցության աջակիցների պահվածը Երևանի փողոցներում: Անհամեմատելի են: Արդյունքներն ապացուցում են իմ ասածի ճշմարտացիությունը»,-եզրափակեց ԱԺ նախագահը:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01