Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, տեղեկացրել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը: Նա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։
Քաղաքապետարանում կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ։
Փոխքաղաքապետ Բորրենը իր ելույթում նշել է, որ թեև Նիցցան և Երևանը քույր քաղաքներ են, սակայն Նիցցայի ամուր կապը Հայաստանի հետ հաստատվել է 1988թ-ի երկրաշարժից հետո։
«Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է»,- ընդգծել է առաջին փոխքաղաքապետն՝ առանձնահատուկ շեշտելով հայ համայնքի ներկայացուցիչներ SOS-Armenie Cote d'Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատի և Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի հետ համագործակցության կարևորությունը։ Փոխքաղաքապետի խոսքով՝ վերջինների հետ համագործակցությունը սկսվել է 1988թ-ի երկրաշարժից հետո, և նրանց միջոցով Նիցցան բազմաթիվ ծրագրեր իրականացրել է Հայաստանում, և դրանք վստահաբար շարունակվելու են։
Անտոնի Բորրենը հավելել է նաև, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։
Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին, պատմելով, որ դեռևս 2005թ-ին Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում ՝ քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։
Վարչապետի տիկինն իր ելույթում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։
«Կարծում եմ՝ Կոդ դ'Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս»,- ընդգծել է Հակոբյանը։
Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը Նիցցայի հայ համայնքի հանդեպ հատուկ հոգածության համար։
«Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, իրապես, լինելով Նիցցայի օրինապաշտ քաղաքացիներ, ամուր կապված են նաև իրենց հայրենիքին, լեզվին, պատմությանը: Նրանք Հայաստան-Նիցցա կամուրջն են, որը, վստահ եմ, կամրանա նոր նախաձեռնություններով և արդյունավետ հանդիպումներով», - իր ելույթը եզրափակել է Աննա Հակոբյանը՝ Նիցցայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և հանդիպման մասնակիցներին հրավիրելով Հայաստան։
Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման համար ստեղծված պուրակ։ Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ Նիցցայի ամենակենտրոնական հրապարակներից մեկում գտնվող պուրակը դարձել է համայնքի յուրահատուկ հավաքատեղին, իսկ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03