Հունիսի 29-ին ԱՀ Ազգային ժողովում հյուրընկալել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին և փորձագետների: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը տարածել էր հայտարարություն, ըստ որի ՄԱԿ-ի միջազգային դատարանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը Ադրբեջանից: Այդ կապակցությամբ են փորձագետները Ազգային Ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հրավերով Արցախում: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը կարևորել է արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումները։ «Իհարկե մենք տեղյակ ենք Կոսովոյի հետ կապված ՄԱԿ-ի դիրքորոշմանը, դատարանը համապատասխան վճիռ է կայացրել՝ սահմանելով ընդհանրական և իրավական եզրույթներ,որոնցից ամենակարևորն այն է, որ երբ որևէ տարածք, իր բնակչության կամքով, առանձնանում է պետությունից, համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, կենտրոնական իշխանությունից թույտվություն ստանալու անհրաժեշտություն չի պահանջվում: Վերջերս նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վկայակոչեց ՄԱԿ-ի միջազգային դատարանի նախադեպային որոշումը Կոսովոյի մասով և հայտարարեց, որ Ռուսաստանը նույնպես իրավասու է ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները: Հաշվի առնելով վերոհիշյալ փաստերը՝ հետաքրքրություն առաջացավ հրավիրել ձեզ Ստեփանակերտ և քննարկումներ կազմակերպել այդ թեմայով»,-ասել է Արթուր Թովմասյանը՝ կարևորելով հրավիրվածների փորձագիտական կարծիքը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել հրավերի համար ու համագործակցության պատրաստակամություն են հայտնել: Հանդիպմանը, որին ներկա էին խորհրդարանի խմբակցությունների ղեկավարները, քննարկվել են արտաքին քաղաքական մարտահրավերների հետ կապված հարցեր: Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարները ողջունել են համահայկական հարթակ ձևավորելու գաղափարը ու առաջարկել են վերանայել գործող օրակարգերը աշխարհաքաղաքական փոփոխություններին համահունչ:
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
12:55
12:32
12:13
11:47
11:14
10:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15