Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխության համաձայն, 2022թ.հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարող են հանդիսանում նաև ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում ՀՀ ֆիզիկական անձանց։ ՊԵԿ-ից հայտնում են, որ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ՊԵԿ-ը ներդրել է «e-VAT» համակարգ: Այն հնարավորություն է ընձեռում ոչ ռեզիդենտ կազմակերպություններին րոպեների ընթացքում գրանցվել և ներկայացնել անհրաժեշտ հաշվետվությունները, բանկային փոխանցման համար անհրաժեշտ ռեկվիզիտների միջոցով վճարել հարկերը։ Համակարգը կառուցված է հնարավորինս պարզ և հարմար՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից կիրառելու համար։ Համակարգի միջոցով հարկային մարմնում հաշվառումը իրականացվում է պարզեցված եղանակով, ինչպես նաև «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի կողմից հատուկ օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչների համար մշակվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման պարզ ընթացակարգ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ-ում հաշվառված չեն և չունեն կացության քարտ։ Համակարգում տեղադրված են 5 տարբեր արտարժույթներով բանկային վավերապայմաններ, որոնց միջոցով ոչ ռեզիդենտ կազմակերպությունները կարող են վճարել իրենց գործունեությունից ձևավորված ավելացված արժեքի հարկը։ Նախատեսվում է ներդնել նաև քարտային վճարման հնարավորություն, որի միջոցով կազմակերպությունների վճարումը կիրականացվի համակարգի միջոցով՝ հաշված րոպեների ընթացքում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային քարտերով։ 2022թ. հունիսի 27-ի դրությամբ «e-VAT» համակարգի օգտվող է հանդիսանում 30-ից ավել խոշոր միջազգային կազմակերպություն։ 2022 թվականի առաջին եռամսյակի համար վերոնշյալ կազմակերպությունների կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 170 միլիոն դրամ ավելացված արժեքի հարկ։ Պետական եկամուտների կոմիտեն շարունակական աշխատանքներ է իրականացնում «e-VAT» համակարգից օգտվողների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, և այդ նպատակով ակտիվ երկխոսություններ են տարվում ՀՀ-ում էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հետ:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01