Գիտնականները պարզել են Խաղաղ օվկիանոսում ջերմության աղբյուրի պատճառը, որը հայտնի է որպես «Կաթիլ»։ Այս մասին գրում է mir24-ը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն 95%-ով կապված է մարդու գործունեության հետ։ «Կաթիլը» մեծ ավազան է Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևելքում: 2019-2021 թվականներին այն աղետաբեր շոգ ալիք է առաջացրել, քանի որ ջրի ջերմաստիճանը 6-ով բարձր է եղել նորմայից։ Արդյունքում այդ տարածքում սկսվել է ծովային բուսական ու կենդանական աշխարհի զանգվածային ոչնչացում։ Անկել են հազարավոր (այլ աղբյուրների համաձայն՝ միլիոնավոր) ծովաձկներ, ջրլող թռչուններ և այլ կենդանիներ։ Բացի այդ, սկսվել են թունավոր ջրիմուռների լայնածավալ ծաղկում, ինչը հանգեցրել է ձկնորսության ժամանակավոր սահմանափակմանը։ Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ ջրավազանում ամառային ջերմաստիճանը 37 օրով ավելի է դիտվել, քան քսան տարի առաջ։ Բացի այդ, ցածր ամպերի քանակը, որոնք սովորաբար սառեցնում են ջուրը, նվազել են։ Ինչն էլ հանգեցրել է տաք անտիցիկլոնների առաջացմանը։ Հավանականությունը, որ ուժեղ անտիցիկլոններն առաջացել են բնական պատճառներով, 5%-ից պակաս է: Այսպիսով, գիտնականների կողմից ստեղծված համակարգչային մոդելների միջոցով արված ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները եկել են այն եզրահանգման, որ կտրուկ տաքացումը 95%-ով պայմանավորված է մարդածին գործոնով։ Եթե մթնոլորտում ջերմոցային գազերի ավելցուկ չլիներ, ապա 2019 թվականին ջերմային ալիքի հավանականությունը, ըստ սիմուլյացիաների, կլիներ 1%-ից պակաս։ Այս տվյալները համահունչ են նախորդ ուսումնասիրություններին, որոնք ցույց են տվել, որ մարդկային գործունեությունը 20 անգամ ավելացրել է ծովի շոգերի վտանգը: Գիտնականները զգուշացրել են, որ ապագայում Խաղաղ օվկիանոսում տաքացումը կլինի ավելի ինտենսիվ և կտրուկ: Ջերմաստիճանի բարձրացումը էկոհամակարգերին հասցրել է հազիվ գոյատևման եզրին։
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42