Իտալիան պետք է ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակի մեծացման շրջանակներում իր զորակազմն ավելացնի մինչեւ 10 – 15 հազար մարդ: Հունիսի 29-ին այդ մասին գրում է La Stampa թերթը՝ չամրապնդելով այդ գնահատումը պաշտոնական տեղեկատվությամբ։ Հենվելով ՆԱՏՕ-ի Հակազդման ուժերի թվաքանակը ներկայիս 40 հազարից մինչեւ 300 հազար հասցնելու մասին հայտարարության վրա՝ հրատարակությունը ենթադրում է, որ Իտալիայից կպահանջվի 10-ից մինչեւ 15 հազար զինվորական: Ըստ որում թերթը նշում է, որ Իտալիան ՆԱՏՕ-ի արեւելյան թեւերի ամրապնդման հետ մեկտեղ մտահոգված է Միջերկրածովյան տարածաշրջանում հարավային սահմանների հարցով, որտեղից Իտալիայի համար ուղղակի սպառիալիքներ են ծագում միգրացիոն հոսքերի եւ ահաբեկչության տեսքով: Միջերկրածովյան տարածաշրջանն այդ համատեքստում պետք է ընդլայնված լինի Հյուսիսային Աֆրիկայի, Սահելի տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկյան Եղջյուրի, որոնց մասին ՆԱՏՕ-ում չպետքէ մոռանան: «Սեւ եւ Միջերկրական ծովերի փոխադարձ կապը նշանակում է Իտալիայի էներգետիկական շահերի ապահովում, նավարկության երթուղիների ազատության եւ անվտանգության երաշխիքներ: Մենք ՆԱՏՕ-ի ճկուն մոտեցման հույս ունենք, որն ունակ լինի գործելու 360 աստիճանների վրա»,- մեջբերում է հրատարակությունը պաշտպանության նախարար Լորենցո Գուերինիի խոսքը: ՆԱՏՕ-ի արեւելյան գումարտակների շրջանակներում Իտալիան ավելի վաղ իր զորակազմը տեղաբաշխել է Լատվիայում: Հաղորդվել է, որ իտալական զորակազմը հասնում է 2,5 հազար զնվորականների՝ այն ավելացնելով 250-ով եւ 750-ով համապատասխանաբար Հունգարիայում եւ Բուլղարիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47