Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում սեփականության իրավունքով գույք հանձնեց «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը բխում է «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարապմունքները և մրցումները բարելավելու անհրաժեշտությունից։
«Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիա» հասարարական կազմակերպությունը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը, որ 2020 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագրով Չինաստանի Օպտիմիստ դասի Ասիական և միջազգային աջակցման պլանի 2016-2020 նվիրատվության ծրագրից որպես բարեգործություն 5 հավաքածու Օպտիմիստ դասի առագաստանավ նվիրի իրենց՝ Հայաստանում մանկապատանեկան սպորտի զարգացման նպատակով:
Առագաստանավերը Հայաստան են ներմուծվել 2021թ. դեկտեմբերի 16-ին: Ֆեդերացիան դիմել է, որպիսի ներմուծված բեռը ձևակերպվի, որպես բարեգերծություն, սակայն մերժվել է: Ֆեդերացիան, ելնելով իր ֆինանսական խնդիրներից, չի կարողացել սահմանված կարգով իրականացնել մաքսային վճարումներ, և նշված բեռը ձևակերպվել է «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով:
Հայաստանում առագաստանավային սպորտը զարգացել է սկսած 1970-ական թվականներից: Այդ ընթացքում առագաստանավային սպորտի զարգացման մեջ մեծ դեր ունի Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը, որի մարզիկներն են հիմնականում համալրել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերը: Սկսած 1990-ական թվականներից՝ մարզադպրոցը չի եղել գույքային ոչ մի ծրագրում և չի ստացել առագաստանավեր: 2021 թվականին Հայկական առագաստանավային սպորտի ֆեդերացիան ընդգրկվեց Ասիական և միջազգային բարեգործական ծրագրում և ստացավ 5 հատ օպտիմիստ դասի առագաստանավ, որոնք պետք է ծառայեն Հայաստանում մանկապատանեկան առագաստանավային սպորտի զարգացման համար:
«Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում գործում են առագաստանավային սպորտի, բայդարկայով և կանոէով թիավարության և լողափնյա վոլեյբոլի բաժանմունքներ: Առագաստանավային սպորտի բաժանմունքում գործում է 8 խումբ, մարզվում է 64 մարզիկ:
Առագաստանավերը «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելով՝ չեն լուծվելու ֆինանսական խնդիրներ, լուծվելու են միայն սոցիալական խնդիրներ: Առագաստանավերը «Սևանի ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին նվիրելը կխթանի առագաստանավային մարզաձևի զարգացումն ու մասսայականացումը հանրապետությունում, կավելացվի առագաստանավային մարզաձևով պարապողների թիվը:
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47