ARM | RUS |

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական տարվա փակումը․ ճեմարանն ավարտեց 24 սան

01.07.22 | 14:26

Հունիսի 30-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի` 2021-2022 ուսումնական տարվա փակման հանդիսությունը: Միջոցառումը բացվեց միասնական Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Ներկաներին իր ողջույնի խոսքը հղեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը, շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ճեմարանի և ճեմարանի սաների հանդեպ մշտական ու հետևողական հայրական խնամքի և հոգածության, ինչպես նաև Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի, Քահանայից պատրաստման լսարանի տեսչական անձնակազմերին և դասախոսներին կատարված կարևոր աշխատանքի ու ներդրման համար, ընդգծեց, որ ճեմարանի ամավերջյան հանդիսությունը յուրահատուկ և ավանդաբար փոխանցված մի ձև է ամփոփելու անցնող տարվա ձեռքբերումները և հույսի վճռական աչքերով նայելու եկող ուսումնական տարվա հեռանկարներին ու հնարավորություններին։

«Փառք երկնավոր Տիրոջը, որ այսօր կարող ենք արձանագրել․ ճեմարանն անցնող ուս. տարվա ընթացքում հաղթահարեց բոլոր դժվարությունները՝ վերագտնելով իր բնականոն ընթացքը։ Դարերով ամրագրված ու բազում վայրիվերումներով անցած, հոգևոր համակեցության և դաստիարակության վրա հենված ճեմարանական կրթության շարունակականությունը լավագույն երաշխիքն է քահանայական սուրբ կոչման հասունացման համար։ Այդ փորձառությունը, որպես հոգևոր ապրումի և գիտելիքի օրինակելի համադրում, անցյալում պահպանել և դրա վրա գուրգուրացել են մեր հերոսական ու փառապանծ նախնիները։ Ճեմարանը, ճեմարանական կրթությունն ու կյանքը, ճեմարանում դասավանդելու բարձր և պատասխանատու առաքելությունը նրանք շատ հաճախ ընկալել են որպես աղոթասացություն, սաղմոսասացություն, սրբազան գործ», -նշեց Հայր Շահեն՝ հավելելով, որ ճեմարանում ուսանելն ու դասավանդելը հարատև, սրբազան ու համբերատար գործընթաց է՝ լի ամենատարբեր դժվարություններով, շատ հաճախ հուսահատական պահերով, բայց այդ երկար գործընթացը պսակվում է հոգևորական դառնալու և հոգևորական դաստիարակելու հաստատուն պատրաստակամությամբ, Փրկչին, Նրա հիմնած եկեղեցուն և ազգին ծառայելու անմնացորդ նվիրումի գիտակցությամբ։ Այնուհետև հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը։ Ճեմարանի 5-րդ լսարանի սան Սեյրան սարկավագ Վահրադյանն ասմունքեց Կոստան Զարյանի «Մեր Հայրենիքիը» բանաստեղծությունը: Ուսանողության անունից խոսք ասաց ավարտական 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Նարեկ սարկավագ Գասպարյանը։ Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ ուսման մեջ բարձր առաջադիմության և կարգապահության համար պարգևների արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի ուսանողները: Ցերեկույթի վերջում ներկաներին իր հայրական պատգամն ու օրհնությունը բերեց նաև Ամենայն Հայոց Հայրապետը: «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունները սնուցող անոթներն են Հայոց Եկեղեցու հոգեփրկչական առաքելության, դարբնոցները մեր Սուրբ Եկեղեցու լուսավոր ապագայի, երաշխավոր կաճառները նրա սրբազան ժառանգության։ Գևորգյան հոգևոր ճեմարանը՝ իբրև մայր կրթարան, շուրջ մեկ ու կես դար սրբազան առաքելություն է իրականացնում ազգային-եկեղեցական մեր կյանքում։ Այս հաստատությանն է վստահված հավատավոր, նվիրյալ, ծառայասեր հայ հոգևորականի կերտումը, ազգանվեր հոգևոր առաջնորդների դաստիարակությունը»,-ասաց Նորին Սրբությունը և հավելեց, որ հայրենիքի ու Եկեղեցու առջև ծառացած նորօրյա մարտահրավերները պահանջում են, որպեսզի Հայ Եկեղեցու հոգևոր սպասավորները գործեն առկա հրամայականներին համարժեք և կիրառեն ժամանակի ընծայած բոլոր միջոցները՝ բազմարդյուն դարձնելու Եկեղեցու տերունապատվեր առաքելությունը։ Նորին Սրբությունը կարևոր նկատեց ազգային-քրիստոնեական արժեհամակարգի ամրապնդումը և ազգային, հայեցի կրթության առավել զորացումը: «Այս ամենը ուղեգծում է նաև, թե հոգեփրկչական առաքելության ծիրից ներս ինչպիսի՛ն պետք է լինի Հայոց Եկեղեցու հովվական ծառայությունը առաջիկա տարիներին։ Այս համատեքստում կարևոր է մեր հոգևոր-կրթական հաստատությունների դերակատարությունը՝ իրավիճակի պահանջներին համարժեք հոգևորականների պատրաստության գործում։ Հատկապես առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի հովվական, հոգեխնամ և քարոզչական առաքելության հմտությունների զարգացմանը, նախաձեռնողական ոգուն, կազմակերպչական ունակություններին, որպեսզի հոգևորականաց հոգեշահ ծառայությամբ զորանան մեր ժողովրդի արժեքային ընկալումները, ազգային գիտակցությունը և պատասխանատվությունն ու լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ»,- ընդգծեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Անդրադառնալով մերօրյա հոգևոր հովիվների առաքելությանը՝ Վեհափառ Հայրապետն ի մասնավորի ընդգծեց. «Եկեղեցականն այսօր պետք է լինի Աստծո պատվիրանների օրինակելի իրագործողը, սփոփողը որդեկորույս ընտանիքի, օգնականը կեղծ արժեքներից շփոթահար երիտասարդի, աջակիցը կարիքի մեջ գտնվողի, քաջալերողը վհատված զինվորի և hոգևոր խորհրդատուն, հարկ եղած դեպքում՝ նաև հանդիմանողը հասարակական-քաղաքական կյանքում անարդարության դրսևորումների, որպեսզի նորոգվի ու բարելավվի կյանքը»: Դիմելով ճեմարանի դասախոսական անձնակազմին՝ Նորին Սրբություն թելադրեց, որ հոգևորականների նոր սերունդ պատրաստելու ճանապարհին ջանադիր աշխատանքով գիտելիքներ և իմացություն մատուցելու հետ մեկտեղ շարունակեն սաներին կոփել ու ձևավորել հոգևոր նկարագրով ու ազգային գիտակցությամբ, ոգեշնչեն եկեղեցական մեծ գործիչների օրինակով՝ զորացնելով նրանց հոգիներում հավատն առ Աստված, նվիրումը Հայ Եկեղեցուն և սերն առ ազգն ու հայրենին։ Ամավերջյան փակման հանդիսության առիթով Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին ու նրանց զորավիգ սպասավորներին՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ առավել արդյունավորվի նրանց պատասխանատու ծառայությունը։ Նորին Սրբությունը նաև իր բարեմաղթանքն ու օրհնությունը բերեց ճեմարանի սաներին՝ աղոթելով, որ Բարին Աստված ուսումնառության ընթացքում առավել լուսավորի նրանց միտքն ու հոգին և հաստատուն պահի հոգևոր կոչման և նախանձախնդիր՝ ծառայանվիրումի մեջ։ «Մեծ է Մեր սպասումը ձեզանից, սիրելի ճեմարանականներ։ Գործունեության ընդարձակ անդաստան կա, ուր կարիքն ունենք բազում նվիրյալ ու նախանձախնդիր նոր մշակների»,- նշեց Հայոց Հայրապետը՝ մաղթելով, որ Տիրոջ օրհնությամբ հոգևոր կրթական հաստատությունների հունձքը միշտ բարեբեր և առատ լինի հայ ժողովրդի հոգևոր-ազգային կյանքի պայծառության համար։ Հանդիսությունը եզրափակվեց Նորին Սրբության «Պահպանիչ» աղոթքով: 2021-222 ուսումնական տարում ճեմարանն ավարտեց 24 սան:


Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության բաձր ցուցանիշ շարունակվում է արձանագրվել...

18:02

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

«Նոր-ագրո»-ի կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունը կասեցվել է....

17:44

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման մասին

Վրաստանը հայտարարել է երկրում խաղաղության հաստատման...

17:16

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի դեմ

Պուտինը կոչ արեց ԱՊՀ-ում պայքարել պատմությունը կեղծելու փորձերի...

17:04

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

Այսօր կհանդիպեն Փաշինյանն ու Պուտինը

16:46

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

16:05

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Արփի լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական...

15:45

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը թույլ չտալ․ Հովհաննիսյան

Սա խաղաղության պրոցես չէ, մեզնից ուզում են սարքել նավթով օծված սոցիում. դեռ կարող ենք այս ընթացքը...

13:23

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել է

Գյումրիում ծեծկռտուքի հետևանքով տղամարդ է մահացել․ կասկածյալը ձերբակալվել...

13:09

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա Տարասովա

Ադելիա Պետրոսյանի ելույթը դրական եմ գնահատում. Տատյանա...

12:46

Սպասվում է քամու ուժգնացում

Սպասվում է քամու ուժգնացում

12:23

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

ԱՊՀ ղեկավարները շրջայց կկատարեն Էրմիտաժում

12:06

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ ժամանակացույցի» պատճառաբանությամբ

Ալիևը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ «խիտ...

11:45

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն Բաբայան

Երբ «խուլիգանությունը» դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք. Արսեն...

11:23

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները

Երևանյան կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի...

11:05

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

Ուխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցի

10:49

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է երկու անձի մասով

Խոշոր չափերով փողերի լվացման և համակարգչային հափշտակության դեպքի առթիվ քրեական վարույթի...

10:33

Ավտոճանապարհներն անցանելի են

Ավտոճանապարհներն անցանելի են

10:09

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ Սուրենյանց

09:44

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

Հրդեհ՝ Գուգարք գյուղի տներից մեկում․ տուժած կա

09:28

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55