«Ալեն Սիմոնյանն իր էությամբ վերջակետ է, այլ ոչ թե միջակետ: Վերջակետ է՝ բարոյական մտածողության, քաղաքական գիտակցության, իրավական իմացության»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն խոսքերին, թե ընդդիմությունը պետք է գա ԱԺ, խելոք նստի, կամ զրկվելու է մանդատներից՝ Պետրոսյանն ասաց. «Իմ քննության ժամանակ Ալեն Սիմոնյանը մեխը կոխել էր իր քիթը, որ արյուն գար, քննությունիցս դուրս գար, որ մտներ արտահերթ քննություն հանձներ: Այ այսպես է նա ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտերը»: Նախկին պատգամավորը հայտարարեց, որ եթե ինքը սուտ է ասում, թող Ալեն Սիմոնյանն իրեն դատի տա և, որ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դասախոսական կազմը լավ գիտի, թե ԱԺ նախագահը ինչպես է ավարտել ֆակուլտետը: Նկատելով, որ այսօր Ալեն Սիմոնյանը դարձել է մանդատ որոշող՝ Պետրոսյանն ասաց. «Ախր ընդդիմությունն է մեղավոր, երբ ես ասում էի, որ պետք է ընդդիմությունն ունենա ընդունված առաջնորդ և ծրագիր, ինձ ասում էին՝ դու ինչո՞ւ ես քննադատում ընդդիմությանը»: «Պետական իշխանությունը ժառանջած ոճրագործ նսեմացված(ՊԻԺՈՆ) Նիկոլն իշխանությունը հեշտ է ստացել, թույլ է տվել Քրեկան օրենսգրքով պատժելի արարքներ, այդ թվում նաև հատուկ պաշտպանության օբյեկտ մուտք գործելը և անպատիժ է մնացել»,-ասաց բանախոսը և փաստեց, որ Նիկոլ Փաշինյանը ոճրագործ է, որովհետև ինքնախոստովանական հայտարարությամբ ասել է, որ ինքը կարող էր այդ 7 հազար զոհերը կանխել, բայց չի կանխել: Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների՝ մեծ պատվիրակություններով կատարած այցերին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց.«ՊԻԺՈՆ Նիկո՛լ, էս վոյաժներին ե՞րբ եք թարգը տալու, էս քո թիմը, որ այս ու այն կողմ է գնում 10 հոգին գերազանցող թիմով, երբ եք պետական բյուջեից վատնածի հաշվետվությունը տալու, ես՝ որպես դասախոս, հարկատու մարդ, պահանջում եմ պարզաբանում»: Բանախոսընաև ընթերցեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հնչեցրած վերջին խոսքերին. «Կյանքը միշտ իր շփումները կդնի մեր առջև և մենք պարտավոր ենք միասին այս բարդ ժամանակաշրջանում անցնեք մեր ճանապարհը՝ մեր անվտանգության տիրույթն ամուր պահելով ևս» և մեկնաբանեց. «Բառակույտ է: Ասենք, Անդրանիկ Քոչարյանի բառակույթին կարելի էր գումարել. «էշ բռթեմ, քցեմ ցեխը» կամ «Նապաստա՛կ, ելի կախվի կրիշից» արտահայտությունները և Անդրանիկ Քոչարյանի խոսքի մեջ ոչ մի առարկայական բան չէր փոխվի»: Պետրոսյանը նման խոսքերից և վարքից եզրակացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները տեղյակ չեն, թե ինչ են աշխատում, նրանց համար մանդատը բեռ է դարձել: Անդրադառնալով Արցախի ճակատագիրը կործանելու և պարտությունները շարունակելու փաշինյանի քայլերին՝ ԱԺ նախկին պատգամավորն ասաց.
«Նիկոլ Փաշինյանին գնակը ափսոս է, ճանճ սատկացնելիքով երեք անգամ խփես՝ կսատկի»:
Աղբյուր` Panorama.am
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55