Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան Արա Ղազարյանը
Պարոն Ղազարյան, հայ գերիների վերադարձի գործընթացը փակուղում է հայտնվել, ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում
Եթե գործընթացը դիտարկենք իրավական տեսանկյունից, փակուղի մտած չէ։ Իրավական գործընթացն ընթացքի մեջ է, բայց դա երկար ժամանակ է պահանջում։ Իսկ եթե նայենք ռազմաքաղաքական տեսանկյունից, այո, փակուղի է, որովհետև Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է որպես լծակ՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։
Իրավական ի՞նչ գործընթացներ կան ներկայում։
Եվ Մարդու իրավունքների դատարանը, և Հաագայի դատարանը միջանկյալ որոշումներ են կայացրել, բայց դրանք սովորաբար երկար ժամանակ են պահանջում, օրերի հարց չէ, ամիսների, նաև տարիների հարց է։ Իրավական գործընթացի հետ մեծ հույսեր կապել պետք չէ, բայց բոլորը գիտեն, որ իրավական գործընթացը պետք է, առանց դրա հնարավոր չէ։
ՄԻԵԴ-ը կամ Հաագայի դատարանն իրենց որոշումներով կարո՞ղ են ուղղակի պարտավորեցնել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին։
Ցանկություն դեպքում, այո, դա կախված է ձևակերպումից։ Դատարանները երբեմն նախընտրում են ձևակերպումները մեղմացնել, երբեմն էլ սրել։ Նույնն էլ վերաբերում է ՄԻԵԴ-ին ու Հաագայի դատարանին, դրանք խախտում են արձանագրում, բայց դրանից հետո մեկ քայլ ավելի կանեն, թե ոչ, այսինքն՝ կսահմանե՞ն, թե ինչ է պետք անել, դատարանները նախընտրում են հազվադեպ գնալ նման քայլերի։
Եթե իրավունքի տեսանկյունից ենք նայում հարցին, հայ գերիների դատավարությունները կեղծ դատավարություններ են։ Այսինքն՝ այստեղ բազմաթիվ իրավունքներ են խախտված, նաև հումանիտար իրավունքը, որովհետև իրենք ըստ էության գերի չեն, մասնակցել են ռազմական գործողություններին։ Իսկ դա հանցագործություն չէ, հանցագործություն է, երբ ռազմական գործողությունների ժամանակ նաև պատերազմական հանցագործություններ են արվում, ինչպես հիմա ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ։ Իսկ մեր դեպքում նման փաստեր չկան, այդ փաստերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը, դրանք պետք է ստուգվեն հրապարակային դատավարության եղանակով։ Իսկ Ադրբեջանը հրապարակային դատավարություն չի իրականացնում, այսինքն՝ դա նույնիսկ կասկածի տակ է դնում ամբողջ դատավարության օրինականությունն ու լեգիտիմությունը։ Նույնիսկ հնարավորություն չի տրվում, որ իրենք իրենց փաստաբաններին ընտրեն, դատավարության ընթացքում կապվեն իրենց հարազատների հետ։ Քանի որ դատավարության այդ հատկանիշները բացակայում են, դա նշանակում է արդեն փաստի կանխավարկածով այդ դատավարություններն օրինականություն չունեն։ Այսինքն՝ Ադրբեջանը փորձում է օրինականություն տալ այդ դատավարություններին, բայց հիմնարար իրավունքի շատ խախատումներ կան։ Եվ նույնիսկ արևմտյան մամուլում արդեն օգտագործվում է «կեղծ դատավարություն» տերմինը։ Այսինքն՝ իրավական դաշտում ամեն ինչ շատ ավելի պարզ է, բայց որքանո՞վ Ադրբեջանը հետամուտ կլինի դատական ակտի կատարմանը՝ իմանալով, որ երկար է տևելու այդ գործընթացը, որ մանևրելու հնարավորություններ կան։ Մեծամասամբ դա կախված է նաև քաղաքական ռեսուրսներից։ Այսինքն՝ իրավական գործընթացի արդյունավետությունն այսպես թե այնպես քաղաքական գործընթացներից կախվածության մեջ է
Միջազգային հանրությունն ի՞նչ քայլեր կարող է անել այս հարցով։
Միջազգային հանրություն այսօր նախ և առաջ սևեռված է Ուկրաինայի վրա, բայց անելիքն այն է, որ արձագանքներն ի վերջո վերածվեն քաղաքական սանկցիաների կամ քաղաքական սանկցիաներ կիրառելու սպառնալիքի։ Այդ դեպքում միայն Ադրբեջանը կնահանջի, կկատարի դատական ակտերը։ Քանի դեռ այդ սանկցիաները չկան, պետությունները միջազգային ատյանների որոշումներից խուսանավելու, մանևրելու մեծ հնարավորություններ ունեն։
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03