Գագիկ Ջհանգիրյանի հետ իր հրաժարականից հետո չեմ խոսել, սակայն հավատում եմ հրաժարականի հայտարարության մեջ նշված պատճառին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ գիտնական-անդամ Գրիգոր Բեքեմեզյանը՝ մեկնաբանելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը ԲԴԽ անդամի պաշտոնից:
«Մամուլում տարբեր պատճառներ են նշվում, սակայն ես ԲԴԽ անդամ եմ եւ ուղղակի պետք է ի գիտություն ընդունեմ նշված պատճառը: Ամեն դեպքում ես հավատում եմ իրեն»,- ասաց Բեքմեզյանը: Բեքմեզյանի դիտարկմամբ՝ Գագիկ Ջհանագիրյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար վարույթ հնարավոր կլիներ հարուցել միայն այն դեպքում, եթե ներկայացված լիներ ձայնագրության ամբողջական տարբերակը:
«Ձայնագրության մեջ կտրած եւ իրար կպցված հատվածներ էին, սակայն անհրաժեշտ է հասկանալ, թե հնչեցված հայտարարությունները ինչ համատեքստում եւ ինչպիսի ենթատեքստով են ասվում: Ես էլ կարծիք չեմ կարող հայտնել այդ ձայնագրության մասին, քանի դեռ ամբողջական տարբերակը չեմ լսել»,- նշեց նա:
Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ ինքն այժմ չի կարող ասել, թե երկուշաբթի օրը ԲԴԽ նախագահի սպասվող ընտրություններում ում հնարավորություններն ամենաբարձրը: «Ես չեմ կարող ասել, թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամները, որովհետեւ այդ թեմայով ես իրենց հետ չեմ խոսել, չեմ փորձել տրամադրվածություն ստուգել: Խորհրդի քննարկման ժամանակ ես իմ դիրքորոշումը մանրամասն կհայտնեմ: Ես ամեն դեպքում չեմ ձգտում այդ պաշտոնը զբաղեցնել»,- ընդգծեց Բեքմեզյանը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը, աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել իր, ԲԴԽ արդեն նախկին ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ փաստաբան ԲԴԽ դատավոր Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Ձայնագրության հրապարակումից երեք օր անց՝ հունիսի 23-ին,
ԲԴԽ-ն դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները։ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթի հարուցումը մերժվել է: Հանձնաժողովը գտել է, որ մոնտաժված ձայնագրության հիման վրա անհնար է սկսել դատավորի կամ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում։ Արձանագրել է նաև, որ բաց է թողնված կարգապահական վարույթի հարուցման օրենքով նախատեսված մեկ տարվա ժամկետը: Իսկ նախօրեին՝ հուլիսի 1-ին, ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց ԲԴԽ անդամի պաշտոնից: Ձայնագրությունը մոնտաժված է. Գագիկ Ջհանգիրյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01