Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։ Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։ Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում այն կազմում է 14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը` հասնելով իր առավելագույն արժեքին: Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։ Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+27°C: Արարատի, Արմավիրի մարզերում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+27°C: Արագածոտնի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+26°C: Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +22…+24°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +16…+20°C: Լոռու մարզում՝ +19…+21°C, Տավուշի մարզում՝ +20…+23°C: Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +26…+28°C, լեռնային շրջաններում` +19…+21°C: Սյունիքի հովտային շրջաններում +26…+28°C, նախալեռնային շրջաններում` +19…+21°C: Արցախում կանխատեսվում է +23…+26°C։
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01