Երեկ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԲԴԽ բողոք է ներկայացրել իրեն հունիսի 23-ին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Արամ Օրբելյանը։ Ըստ փաստաբանի՝ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է հունիսի 16-ին, ինչից հետո ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք բողոքարկողը նախկինում չի ներկայացրել իր կամքից անկախ հանգամանքներով, և այդ հանգամանքները կարող էին ազդել որոշման վրա: «Ըստ էության՝ բողոքի հիմքում դրել ենք երկու գաղափար, մեկը այն է, որ Գագիկ Ջհանգիրյանը, Գրիգոր Բեքմեզյանն ու Դավիթ Խաչատուրյանը ենթակա են բացարկման և իրավունք չունեն մասնակցելու գործընթացին, մյուս խնդիրը, որ բարձրաձայնվել է, այն է, որ Ռուբեն Վարդազարյանի՝ այդ օրվա նիստին բացակայությունը, հարգելի պետք է համարվեր, որովհետեւ ինքն ունեցել է առողջական խնդիր և ներկայացրել է բժշկական տեղեկանք, իսկ ես ավելի վաղ նշանակված այլ դատական նիստին ներկա գտնվելու հիմքով բացակայել եմ»,-ասաց Արամ Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ ինքը խնդրել է ԲԴԽ-ին որոշում ընդունել մինչև հուլիսի 27-ը, քանի որ, ըստ ԲԴԽ-ի հայտարարության՝ հուլիսի 27-ին տեղի է ունենալու Դատավորների ընդհանուր ժողովը, որի օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է, իսկ դա պայմանավորված է բացառապես Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների դադարմամբ, որովհետև դատավոր անդամներից Սերգեյ Չիչոյանի՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրվելը չի նշանակում, որ նա դադարեցնում է իր անդամությունը ԲԴԽ-ին: «Այս պարագայում ԲԴԽ-ն կարող է արագ որոշում կայացնել, և դատավորների ընդհանուր ժողովն իմանա՝ ընտրե՞լ, թե՝ ոչ, ԲԴԽ անդամ: Ի՞նչ է լինելու, եթե Ժողովն ընտրի ԲԴԽ անդամ, հետո պարզվի, որ սխալ էր Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը»,- նկատեց Արամ Օրբելյանը: Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչի խոսքով՝ որոշումը ստանալուց հետո կքննարկեն նաև դրա հիմքում դրված օրենքների սահմանադրականության և միջազգային ատյաններում բողոքարկելու հարցը, եթե նման անհրաժեշտություն առաջանա:
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
11:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01