ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում կայացավ գաստրոսկոպիայի կաբինետի բացում: Համալսարանական համալիրի գաստրոէնտերոլոգիական ծառայության այս ընդլայնումը կարևոր քայլ է երեխաների շրջանում, ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի հիվանդությունների առավել արդյունավետ ախտորոշման և բուժման համար: Գաստրոսկոպիայի ներդրումն անհրաժեշտություն է նաև քիմիական նյութերի հետևանքով առաջացող կերակրափողի այրվածքների, և այլ դեպքերի հետազոտման համար: Գաստրոսկոպիկ համակարգը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը: Օլիմպուս ֆիրմայի նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգի օգնությամբ տարեկան շուրջ 800 երեխա հնարավորություն կստանա պատշաճ հետազոտվելու և ստանալու ճշգրիտ ախտորոշում: Նշենք, որ հիմնադրամի կողմից այս նվիրաբերությունը հնարավոր է դարձել իր մշտական գործընկեր ու այս նախագծի հիմնական աջակից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, ինչպես նաև՝ «Արտ լանչ» ՍՊԸ-ի, gg-ի, «Գոյա» ՓԲԸ-ի աջակցության և հիմնադրամի սեփական միջոցների ներդրման շնորհիվ: ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցը տարեկան շուրջ 86 հազար դիմելիություն ունի և սպասարկում է բուժօգնության կարիք ունեցող մարզերի և մայրաքաղաքի երեխաներին: Սենյակի բացումը, սարքի նվիրաբերությունը հովանավորների կողմից, կարծում եմ, առանցքային նշանակություն ունի: Եվ այդ քանակության մեջ յուրաքանչյուր երեխայի առողջություն մեզ համար թանկ է և կարևոր: Պետք է լինեն այնպիսի սարքեր, որ թե՛ իրենց նորարությամբ, թե՛ հնարավորություններով կապահովեն, թույլ կտան երեխաներին ստանալ լավագույնը»,- նշեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը` հավելելով, որ առհասարակ մանուկների հետ կապված հարցերն ուշադրության առանցքում են, որովհետև այս ոլորտում կատարվող ներդրումները ամենաշնորհակալն են առողջապահական համակարգում և շնորհակալ է, որ բարերարները գնահատում և աջակցում են: Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց՝ խնդրի կարևորությունը և արդիականությունը հասկանալով և ամենօրյա համագործակցության մեջ գտնվելով հիվանդանոցի ղեկավարության հետ, որոշում կայացվեց աջակցել համալսարանական համալիրին՝ նորագույն սերնդի գաստրոսկոպիկ համակարգով համալրելու գործում: «Գաստրոսկոպիայի կաբինետի բացումը, նոր սարքավորումները ոչ միայն կլավացնեն այս ոլորտի կարիք ունեցողների բուժօգնության որակը, այլև կխթանեն գաստրոէնտերոլոգիական ծառայությունների զարգացմանը»,- նշեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Բոքսային բաժանմունքի ղեկավար Հռիփսիմե Ապրեսյանը` տեղեկացնելով, որ պլանավորվում է հիվանդանոցում զարագացնել բուժական էնդոսկոպիայի ոլորտը: Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն (պաշտոնական կայք՝ www.hfc.am) իր գործունեությունը պաշտոնապես մեկնարկել է 2021 թվականի հունիսի 1-ին, և այս մեկ տարվա ընթացքում աջակցել է շուրջ 1670 երեխայի, որից 14-ին ցուցաբերվել է զգալի աջակցություն՝ ընդհուպ մինչև 100 հազար դոլար: Հիմնադրամի կողմից տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 340 մլն դրամ:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03