Մենք միջնորդություն-դիմում ենք ներկայացրել՝ ԲԴԽ պաշտոնակատարին խնդրելով, որ նիստը իրականացվի հակառակ հերթականությամբ։ Այսինքն, մինչև ԲԴԽ-ն կընտրի իր նախագահին և մինչ Դատավորներ ընդհանուր ժողովը կընտրի իր թեկնածուին, պետք է մեր բողոքը քննարկվի։ Դա պայմանավորված է գործի արդյունավետությամբ և անձի արդար դատաքաննության իրավունքով։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։
Հարցին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 27-ին նշանակված է ԲԴԽ անդամի ընտրություն, ի՞նչ է լինելու նորընտիր ԲԴԽ անդամի հետ, եթե Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարվի, Օրբելյանը ասաց․ «Եթե պայմանական ընդունենք, որ Ռուբեն Վարդազարյանի բողոքը բավարարվել է և վերականգնվել են նրա լիազորությունները, առաջին հերթին առաջանալու է վեճ։ Նախ նոր ընտրած անդամի իրավունքների տեսանկյունից լուրջ խնդիրներ են առաջանալու այն առումով, թե արդյոք նա համարվելու է ԲԴԽ ընտրված անդամ, թե ի սկզբանե չի ընտրվել, արդյոք կարո՞ղ է կրկին ընտրվել հետագայում, թե ոչ, նմանատիպ մի շարք խնդիրներ են առաջանալու։ Պատկերացրեք, ընտրվում եք, սկսում եք աշխատել, երկու օր հետո գալիս է բողոք, ըստ որի ձեր ընտրությունը համարվում է ոչ օրինական կամ պետք է անվավեր ճանաչվի, որովհետև այն տեղը, որում ընտրվել եք, իրականում չկար։ Դա տվյալ անձի իրավունքների տեսակետից ևս սխալ է։ Երկրորդ՝ եթե, ինչ-որ մեկը նշանակվեր նախագահ, հետո վերականգնվեր, նույն հարցը առաջանալու էր նաև այդ դեպքում։ Եվ երրորդ՝ եթե ինչ-որ մեկը ընտրվեց, արդեն իսկ Ռուբեն Վարդազարյանի բողոքի քննության ժամանակ իր նկատմամբ բացարկի խնդիր է առաջանալու, հատկապես, որ բողոքի առանցքային հարցերից մեկը բացարկի ենթակա անձի կողմից որոշում ընդունելն է։ Արդարադատության տեսակետից առաջնային պետք է քննարկվի բողոքը, որից հետո որոշում ընդունվի և հստակություն մտցվի գործընթացի մեջ։ Եթե ԲԴԽ-ն ԲԴԽ նախագահի բողոքի քննությունը իրականացնի՝ առաջնահերթություն չտալով արդարադատությանն ու արդյունավետությանը, որի արդյուքնում ԲԴԽ նախագահը չկարողանա ստանալ իրավունքների պաշտպանություն, ապա մնացած քաղաքացիների դեպքում ավելի բարդ է դառնալու»։
Դիտարկմանը՝ հնարավոր չէ՞ արդյոք, որ ԲԴԽ նոր անդամը ընտրվի ոչ թե Ռուբեն Վարդազարյանի, այլ այսօրվանից ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցված Լիպարիդ Մելիքջանյանի փոխարեն, Օրբելյանը ասաց․
«Ոչ, որովհետև Մելիքջանյանը ընտրվել է այլ ընթացակարգով։ Նա եղել է ոչ թե որպես դատավոր անդամ, այլ հիմնական անդամ, դրա համար էլ դադարեցվել են նրա լիազորությունները, ի տարբերություն Սերգեյ Չիչոյանի։ Եթե ԲԴԽ անդամ դատավորը տեղափոխվում է, նրա լիազորությունները չեն դադարում, իսկ եթե դատավոր է դառնում ոչ դատավոր անդամը, առաջանում է բալանսի խնդիր, ուստի նրա փոխարեն պետք է ընտրվի գիտնական անդամ, հետևաբար Դատավորների ընդհանուր ժողովը չի կարող ընտրություն կատարել Մելիքջանյանի փոխարեն»։
Ինչ վերաբերում է հարցին՝ չնայած այն հանգամանքին, որ միջնորություն էր ներկայացվել ԲԴԽ նախագահի ընտրությունը հետաձգելու հետ կապված, ինչու այնուամենայնիվ նիստը այսօր կայացավ, Օրբելյանը ասաց․
«Ես հիմա չեմ կարող ասել, ինչու են այդպես արել։ Օրենքը սահմանում է տասնօրյա ժամկետում հարցի քննարկում և այդ հարցի քննարկումը եղել է։ Չգիտեմ առաջադրումներ եղել են, թե ոչ։ Որոշակի նորություններ կան, բայց ամբողջական չի այդ ինֆորմացիան։ Գուցե ոչ ոք չի էլ առաջադրվել և հրաժարվել են։ Այսինքն՝ բոլոր գիտնական անդամները որոշել են, որ իրենք չեն ուզում առաջադրվել, որպեսզի համապատասխանաբար այս խնդիրը լուծվի, հետո քննարկման առարկա դառնա։ Գուցե և այլ ընթացակարգ է տեղի ունեցել, չեմ կարող ասել»։
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03