«Այստեղ նստող անձը ոչ թե ՀՀ նախագահն է, այլ ՔՊ խմբակի կողմից ընտրված, կամ ավելի ճիշտ՝ Նիկոլի կողմից նշանակված խամաճիկը»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ հիշեցնելով, որ Սահմանադրության պահպանմանը հետևող թիվ մեկ պաշտոնյան ՀՀ նախագահն է: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Վահագն Խաչատուրյանն այդ պաշտոնին է գործուղվել, ոչ թե Սահմանադրությունը, այլ ՔՊ շահերը պաշտպանելու համար:
«Նրա հիմնական առաքելությունն այստեղ ամեն բան տեսնելը և ամեն ինչի մասին լռելն է: Նա լռում է, երբ խախտվում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, երբ ՀՀ սուվերեն տարածքից առևանգվում է հայ զինծառայող: Այստեղ նստած անձը ստորագրում և դակում է ցանկացած օրենք որը գալիս է ԱԺ-ից և բայց ծպտում չի հանում, երբ հրապարակվում է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը, որն ուղղակի շանտաժի մասին էր, երբ ասում էր՝ կա՛մ գնա, կա՛մ գործ ենք կարելու: Այստեղ նստող մարդը պետք է Սահմանադրության ոգին ու տառը պահպաներ, բայց կրկին լռում է, երբ քաղաքական ճգնաժամ կա, հետապնվում է ժողովուրդը, ցանկացած մեկը, որն այլախոհ է»,-ասաց պատգամավորը և ցույց տվեց քաղբանտարկյալների նկարենրը: Աննա Գրիգորյանի կարծիքվ՝ խորհրդարանական երկրում նախագահական ինստիտուտն անարգվել և հիշեց, որ նախկին նախագահը՝ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացնում մեկ այլ երկրի տարածքից: «Այստեղ նստողը հրաժարական չի տվել, բայց միևնույնն է՝ նա չկա: Նրա փոխարեն ցանկացած մեկը լիներ՝ նույն բանն էր լինելու, կամ առհասաևակ, եթե նրա աթոռը թափուր լիներ, դրանից որևէ բան չէր փոխվելու, որովհետև նա ունի 0 գործառույթ, որը վերաբերում է երկրի շահերին»,-հայտարարեց պատգամավորր և շեշտեց, որ չնայած այդ ամենին իրենք ժողովրդի հետ վերկանգնելու են Սահմանադրության տառն ու ոգին:
Աղբյուր` Panorama.am
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47