Շարունակվում է ՀՀ-ում բնակվող արցախցիների ժամանակավոր զբաղվածության ապահովմանն ուղղված «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» և «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրերի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը:
Միջոցառումից կարող են օգտվել 2020 թվականի պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները, որոնք մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամսվա ընթացքում բնակվել են Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում և կորցրել են իրենց հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով։
«Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակում ամսական տրամադրվում է 100,000 դրամ զուտ աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը փոխհատուցվում է գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետը ևս վարձատրվում է՝ ամսական 34,000 դրամի չափով:
«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակում արցախցիները հնարավորություն ունեն ընդգրկվել համայնքներում իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար ստանալ 8,000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը և պարտադիր վճարները:
Երկու ծրագրերում ընդգրկվելու դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն կամ դիմել էլեկտրոնային եղանակով՝ https://bit.ly/3OUAnO1 հղումով լրացնելով համապատասխան դիմումը։
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03