Սենթ-Լուիսի Վաշինգտոնյան համալսարանում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի դեմոկրատ և հանրապետական թեկնածուների միջև երկրորդ հեռուստաբանավեճը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հանրապետական Դոնալդ Թրամփը մեղադրել է դեմոկրատին բոլոր փախստականներին ընդունելու ցանկության համար, որոնց թվում կարող են լինել ջիհադիստներ։
«Մուսուլմանները պետք է հայտնեն խնդիրների մասին՝ հենց տեսնենք այդպիսիք»,- հայտարարել է Թրամփը։
Քլինթոնն ընդգծել է, որ մուսուլմանները ամերիկյան հասարակության բաղկացուցիչ մասն են, և փախստականների ընդունումը մարդասիրական պարտքն է՝ հաշվի առնելով Սիրիայում քաղաքացիական պատերազմի տևականությունը, ինչպես նաև մեղադրել Ռուսաստանին այդ երկրում իրավիճակի ապակայունացման համար։ «Ռուսաստանը ուշադրություն չի դարձնում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա, այլ հոգ է տանում միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի աջակցության համար։ Մենք պետք է ազդեցության լծակներ ունենանք Ռուսաստանի վրա, քանի որ նրանք չեն ցանկանում նստել բանակցային սեղանի շուրջ դիվանագիտական լուծման համար»։
«Կրեմլը ցանցահենային հարձակումներն ուղղում է ամերիկյան սերվերներ՝ ազդելու նախագահական ընտրությունների ընթացքի վրա»,- հավելել է նախկին պետքարտուղարը։
Թրամփն իր հերթին կարծում է, որ Վաշինգտոնի ու Մոսկվայի միությունը Սիրիայում ընդդեմ իսլամիստների հաջող կլիներ՝ հավելելով որ ինքը որևէ բիզնես շահ չունի՝ կապված Ռուսաստանի հետ։
Թրամփը խոստացել է ընտրվելու դեպքում իջեցնել հարկերը, ինչին ի պատասխան Հիլարի Քլինթոնը նշել է, որ Թրամփը գործում է ի շահ խոշոր ընկերությունների։
Այս բանավեճը նախորդից, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 27-ին, տարբերվել է ինտերակտիվությամբ։ Հարցերի կեսը ստացվել է քաղաքական գործիչների դիմաց նստած հանդիսականներից։ Նախորդ հանդիպումն անցել էր 15 րոպեանոց վեց թեմատիկ բաժիններով։
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55