Սպիտակ տունը դատապարտում է նոր ահաբեկչությունները Թուրքիայում: SBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
«ԱՄՆ-ը կտրականապես դատապարտում է այսօրվա ահաբեկչական հարձակումը զինվորական հսկիչ անցակետի վրա Թուրքիայի հարավ-արևելքում, որի հետևանքով շատ մարդիկ են զոհվել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, և շատ մարդիկ վնասվածքներ են ստացել: Մենք դատապարտում ենք հինգշաբթի Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի մոտ նաև ռումբի և մոտոցիկլետի կիրառմամբ հարձակումը»,- ասել է Փրայսը:
Նա հիշեցրել է, որ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Քրդական աշխատավորական կուսակցության (PPK) ստորաբաժանումը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը անհանգստացած է այդ խմբավորման կողմից բռնությամբ և ցավակցում է զոհվածների ընտանիքներին: Վաշինգտոնը կշարունակի Թուրքիային աջակցել ահաբեկչության դեմ պայքարում, եզրափակել է Փրայսը:
Կիրակի 10 զինվորական և 8 քաղաքացիական անձ է զոհվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Հաքարի նահանգի Շեմդելինի շրջանում ականապատ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով:
Անցած հինգշաբթի պայթյուն է որոտացել Ստամբուլում Աթաթյուրքի անվան օդանավակայանից ոչ հեռու, որի պատճառը եղել է ականապատ մոտոցիկլետը: Վերջին տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով 10 մարդ է տուժել:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44