Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պատասխանատվության գոտում սանձազերծվել է իսկական տեղեկատվական պատերազմ, գրանցվել է համակարգչային հարձակումների թվի երկրաչափական աճ։ Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը՝ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Ալեքսանդր Կուզնեցովը «Ինֆոֆորում - Սոչի» Հարավային տեղեկատվական անվտանգության 9-րդ ֆորումում։ «Մեր անդամ պետությունների տեղեկատվական ենթակառուցվածքների վրա կիբերհարձակումների թիվն աճում է: Համակարգչային հարձակումների աճ է նկատվում, և դրանց թիվը զգալիորեն մեծանում է, որոնց մեծ մասն էլ բարդ է: Այս տարի այս ոլորտում մարտահրավերներն էլ ավելի են սուր, լուրջ և ավելի լայնածավալ դարձել: Ըստ էության, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրական ագրեսիա է սանձազերծվել, պատերազմ տեղեկատվական տարածքում »,-ասել է նա։ Կուզնեցովի խոսքով՝ համակարգված տեղեկատվական հարձակումներն իրականացվում են տարբեր երկրներից և դրանք անում են ոչ թե միայնակ հաքերների, այլ «պետական կառույցների» կողմից։ «Հայտնի է, որ այսպես կոչված կիբերզորքերը մի շարք պետությունների զինված ուժերի մաս են կազմում: Որոշ երկրներում նման կառույցների գոյության փորձը գերազանցում է տասը տարին: Կան միտումնավոր փորձեր անջատել մեր պետությունների կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքներիի ինտերնետային ռեսուրսները».-ասել է ՀԱՊԿ ներկայացուցիչը ։ Կուզնեցովը բացատրել է, որ առաջին հերթին հարձակման են ենթարկվում լրատվամիջոցները, ֆինանսական հաստատությունները, պետական կառույցները, զանգվածային սոցիալական նշանակության պորտալներն ու ցանցերը, ինչպես նաև բժշկական և այլ հաստատությունները։ «Օգտագործվում են ամենաառաջադեմ ալգորիթմներն ու համակցված տեխնոլոգիաները, ավելի ու ավելի բարդ ծրագրեր են օգտագործվում, որոնք կարող են վարակել սարքեր, տարբեր օպերացիոն համակարգեր»,-ընդգծել է նա։
18:35
18:09
17:17
15:29
15:08
11:45
11:17
10:38
10:09
09:34
09:08
21:44
21:23
20:49
20:25
19:45
19:27
19:04
13:17
12:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47