Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվում, որտեղ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի ամբուլատորիան՝ բուժկետը, գտնվում է անմխիթար վիճակում: NEWS.am-ի հետ զրույցում Բարեկամավան բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Աբազյանն ասաց, որ համայնքապետարանը տեղյակ է խնդրից, բայց մինչև օրս հարցը լուծում չի ստացել: «Շենքը 2005 թ. վերանորոգվել է, բայց եղանակային անբերանպաստ պայմանները տարեց տարի շենքը դարձրել են անմխիթար: Տանիքը քշել, տարել է: Ճիշտ է, գյուղացիները օգնել են, որոշ չափով տանիքը վերանորոգել են, բայց մի փոքր անձրև և այն ամբողջությամբ լցվում է բուժկետ: Մեր ամբուլատորիան Կոթիի վերահսկողության տակ է, իրենց տեղյակ ենք պահել»,- ասաց Աբազյանը: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուբեն Տիգրանյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մեկ տարուց ավել է, ինչ դիմել են նախարարություն: Տիգրանյանի խոսքով՝ դա Կոթիի ամբուլատորիայի վերահսկողության տակ գտնվող բուժական-մանկաբարձական կետ է, այնտեղ նստում է մեկ բուժքույր: «Մենք կազմակերպություններ, միջոցներ ենք հավաքագրում, որպեսզի վերանորոգում իրականացվի: Ժամանակին ցանկանում էինք այդ բուժական-մանկաբարձական կետը տեղափոխել դպրոց, մինչ վերանորոգումը, բայց կրթության նախարարությունն մեզ թույլ չտվեց: Նշեմ, որ բուժական-մանկաբարձական կետը առաջին բուժօգնություն ցուցաբերելու համր է.այն բժշկական կենտրոն չէ, բուժքույրական սենյակ է»,- ասաց Տիգրանյանը:
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55